«Հյուսիսային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
 
=== Ափագիծ ===
Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]], [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]] օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Հյուսիսում գտնվևմ են [[Բաֆինի ծով|Բաֆինի]] և [[Բոֆորտի ծով|Բոֆորտի]] ծովերը, [[Հուդզոնի ծոց|Հուդզոնի]] ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ [[Գրենլանդիա]]ն (2,2 մլն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզախումբըկղզեխումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզախումբըկղզեխումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և [[Լաբրադոր թերակղզի|Լաբրադոր]] թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և [[Մեքսիկական ծոց|Մեքսիկական]] ծոցերը, [[Սարգասյան ծով|Սարգասյան]] և [[Կարիբյան ծով|Կարիբյան]] ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Յամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, [[Ֆլորիդա թերակղզի|Ֆլորիդա]] և [[Յակուտան թերակղզի|Յակուտան]] թերակղզիները։
 
Արևմուտքում են գտնվում [[Բերինգի ծով]]ը, [[Ալյասկա (ծովածոց)|Ալյասկա]] և [[Կալիֆոռնիայի ծոց]]երը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզախմբերըկղզեխմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։
 
Հայտնի են Դևսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յակուտանի, [[Բերինգի նեղուց]]ները և Պանամայի ջրանցքը։
Տող 19.
 
== Մակերևույթ ==
Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում ([[նեոգեն]]ում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզախումբըկղզեխումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում՝ Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են [[պրերիա]])։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։
 
Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են [[Կորդիլերներ]] կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ.-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ [[Մաք Քինլի]]ն, որի բարձրությունը հասնում է 6194 մ.-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռվանալով՝ գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում [[Ժայռոտ լեռներ|Ժայռոտ]] ու Առափնյա լեռների միջև ընկած [[Մեծ Ավազան սարահարթ|Մեծ Ավազան]] սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։