«Ֆորտ Բոյար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
== Կառուցման պատմությունը ==
Ֆորտ Բոյարի կառուցման առաջարկությունը եղել է դեռևս [[1666]] թվականին [[Ռոշֆոր]]ի ռազմական բազայի կառուցումից հետո։ Բայց [[Սեբաստիան Լե Պրետր դե Վոբան]]ը հակաճառում է [[Լյուդովիկոս XIV|Լյուդովիկոս 14]]–րդ-ին` ասելով. «Սեր, ավելի լավ է Լուսինը ատամներով բռնել, քան այդտեղ ամրություն կառուցել»։
Շինարարությունն ի վերջո սկսվում է [[1801]] թվականին` [[Նապոլեոն 1]]–ի օրոք` Ռոշֆոր քաղաքի մատույցները բրիտանացիների հարձակումներից պաշտպանելու համար։ Այն ժամանակներում հրետանու հեռահարությունը կարճ էր, իսկ երկու կղզիերի հեռավորությունն ավելի մեծ էր, որը հնարավորություն չէր տալիս ափին դրված հրետանուն, կրակի տակ պահել նեղուցը։ Ֆորտի շինարարությունն իրականացվում էր քարերով, որոնք դրվում էին անմիջապես ծովի հատակին։ [[1809]] թվականին ամրության շինարարությունը կանգ է առնում տեխնիկական դժվարությունների պատճառով(քարերը իրենց իսկ ծանրությունից ընկղմվում էին տիղմի շերտերում)։ Շինարարությունը վերսկսվեց [[1837]] թվականին` [[Լուի Ֆիլիպ]]ի գահակալության օրոք, երբ [[Անգլիա]]յի հետ հարաբերությունները կրկին լարվեցին։ Ամրության շինարարությունը տևեց 20 տարի, [[1857]] թվականին այն արդեն պատրաստ էր։ Երբ շինարարությունն ավարտվեց, հրետանու հեռավորությունն արդեն կտրուկ ավելացել էր և ամրության նշանակությունը որպես ռազմական հենակետ նվազեց։
 
[[1913]] թվականին Ֆորտը լիովին կորցնում էր ռազմավարական նշանակությունը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի օրոք գերմանացիներն այն օգտագործում էին որպես հրաձգարան, ինչով էլ մեծ վնաս հասցրեցին շինությանը։ Հետագա 80 տարիներին նախկին ամրությունը լիովին լքված վիճակում էր և աստիժանաբար քայքայվում էր ծովի, քամու և ծովային թռչունների կողմից։ [[1962]] թվականին Ֆորտ Բոյարը աճուրդի է հանվում` 7500 [[ֆրանկ]] նախնական արժեքով։ Հիմնական պայքարը ծավալվում է ատամնաբույժ [[Էրիկ Էրտի]] և Ֆորտ Բոյարի ընկերների միության նախագահի միջև։ Ի վերջո, Էրտը վճարում է 28 000 ֆրանկ(իր մրցակցից 3 000 ֆրանկ ավելի) և ձեռք բերում Ֆորտը` որպես սեփականություն։ Սակայն, նա շինության վերականգնման համար միջոցներ չուներ։ Իսկ տարիներն անցնում էին և Ֆորտ Բոյարն ավելի էր քանդվում` ծովի, քամու, ինչպես նաև զբոսաշրջիկների կողմից, որոնք պարզապեա քար առ քար տանում էին այն։