«Մրցակցություն (տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
* Սպառողների շահերի պաշտպանության գործառույթ. մրցակցության միջոցով սպառողները հնարավորություն են ստանում բավարարել իրենց պահանջմունքները ավելի քիչ ծախսումներով:
 
== Տեսակները ==
== Մրցակցության տեսակները ==
 
Մրցակցությունը լինում է ազնիվ (բարեխիղժ) և անազնիվ (անբարեխիղճ): Բարեխիղճ մրցակցության դեպքում շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտները(ֆիրմա, [[ձեռնարկություն]]) հետևում են շուկայավարման կանոներին: Անբարեխիղճ մրցակցության դեպքում խախտվում են շուկայավարման կանոները, տնտեսվարող սուբեկտները մրցակցի մասին վատ տեղեկություններ տարածելու, կոմերցիոն գաղտնիքներ բացահայտման և այլ միջոցներով փորձում է մենաշնորհային դիրք գրավել [[շուկա|շուկայում]]:Կախված նրանից, թե մրցակցությունը տարածային ընդգրկման առումով, որ շուկաներում է ծավալվում լինում են երկու տիպի՝ ներքին ու արտաքին մրցակցություն: Ներքին մրցակցությունը տեղի է ունենում որևէ երկրի ազգային շուկայում, իսկ արտաքին մրցակցությունը ծավալվում է համաշխարհային կամ տարածաշրջանային շուկաներում: Լինում է նաև ներճյուղային և միջճյուղային մրցակցություն: Ներճյուղային մրցակցությունը տեղի է ունենում միևնույն ճյուղի տարբեր արտադրողների միջև, իսկ միջճուղային մրցակցությունը՝ տարբեր ճյուղերի:Մրցակցության տեսակներից է գնային և ոչ գնային մրցակցությունը: Գնային մրցակցուրյան դեպքում տնտեսվարող սուբեկտները մրցակցից առաջ անցնելու նպատակով իջեցնում են [[ապրանք|ապրանքների]] [[գին|գները]] ի հաշիվ արտադրանքի ինքնարժեքի իջեցման կամ սեփական շահույթի հաշվին, իսկ ոչ գնային մրցակցության դեպքում տնտեսվարող սուբյեկտները մրցակցի նկատմամբ առավելությունն ապահովում են նոր տեխնոլոգիաների ներդրման, գովազդի և այլ միջոցներով:
 
== Մրցակցության հիմնական տիպերը ==
Իրական շուկաները մի շարք կարևոր պարամետրերի գծով ունեն զգալի տարբերություններ: Այս հանգամանքն արտահայտվում է ըստ առանձին շուկաների մրցակցության բնույթի և աստիճանի տարբերվող դրսևորումներով: Ինչպես շուկաները, այնպես էլ մրցակցությունը տարբերակված են: Մրցակցության հիմնական տիպերը կամ շուկայական կառուցվածքները առանձնացվում են հետևյալ հատկանիշների հիման վրա.