«Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Կիլիկյան Հայաստանի ֆեոդալական իշխանությունները հասնում էին ավելի քան երեք տասնյակի։ Մեծ արտոնություններ էին վայելում հատկապես սահմանամերձ չորս խոշոր իշխանությունները։ Դրանցից մեկը՝ [[Կապանի իշխանություն]]ը, գրավում էր [[Կապան բերդ]]ն իր շրջակայքի հետ միասին, որը գտնվում էր Կիլիկիայի հյուսիսարևլյան կողմում։ Երկրորդը [[Գուգլակի իշխանություն]]ն էր, [[Տարսոն]]ից հյուսիս՝ [[Իկոնիա]] և [[Կոստանդնուպոլիս]] տանող գլխավոր ճանապարհի վրա։ Իշխանանիստը [[Գուգլակ բերդ]]ն էր։ Երրորդը [[Կոռիկոսի իշխանություն]]ներ էր՝ կենտրոն ունենալով [[Կոռիկոս]] նավահանգիստը։ Այս իշխանությունը տարածվում էր Լամոս և Կալիկադնոս գետերի միջև։ Չորրորդն էր [[Պորտելլայի իշխանություն]]ը, որը գտվնում էր սիրիական սահմանի մոտ՝ Միջերկրական ծովի ափամերձ շրջանում<ref name="Հակոբյան" />։
 
=== Եկեղեցական հողատիրություններըհողատիրություններ ===
Կիլիկյան Հայաստանում Հայ եկեղեցին՝ հատկապես Հայոց Կաթողիկոսական Աթոռը, ուներ լայնատարած կալվածքներ։ Սկզբում Աթոռը հաստատվել էր [[Հռոմկլա]] բերդում, Եփրատի աջ ափին, իսկ հետո՝ [[12-րդ դար]]ի վերջերին, տեղափոխվեց [[Սիս]]։ Նրա կալվածքներն էլ հիմնականում տարածվում էին Հռոմկլայի և Սսի շրջաններում<ref name="Հակոբյան" />։