«Մանազկերտի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19.
}}
'''Մանազկերտի ճակատամարտ 1071''', վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, [[Մանազկերտ]]ի մոտ, օգոստոսի 19-ին։ Բյուզանդիան, XIդ. աստիճանաբար կայսրությանը միավորելով հայկական պետական միավորումները` տարածվեց արևելք: Բագրատունյաց Հայաստանի մասնատման ընթացքում թուլացած հայկական ռազմական ուժերը բավարար չգտնվեցին [[սելջուկ–թուրքեր|սելջուկ-թուրքական]] հորդաների ներխուժումները [[Հայաստան]]ի և [[Բյուզանդիա]]յի սահմանամերձ երկրամասեր կանգնեցնելու համար։ 1070-ին սելջուկները գրավում են Մանազկերտը։ [[1071]]-ի գարնանը Բյուզանդիայի կայսր [[Ռոմանոս IV]] անձամբ դուրս է գալիս արշավանքի ու 1071 թ. օգոստոսի 16-ին հետ գրավում Մանազկերտը։ Օգոստոսօ 18-ին սելջուկ-թուրքական բանակի առաջապահը փորձում է հարձակվել բյուզանդական զորքի վրա, սակայն Վասիլակի ջոկատների կողմից կասեցվում է գրոհը։ Վասիլակը գերվում է, իսկ նրա բանակը լուրջ կորուստներ է կրում: Հաջորդ օրը Ռոմանոս կայսրը ինքն է շարժում զորքերը սելջուկների վրա: Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցնում են իրենց ցեղակից թուրքերի կողմը` դժվարին կացության մեջ գցելով բյուզանդական զորամիավորումներին: Ստեղծված դրությունը ստիպում է Ռումանոս IV ճամբար վերադարձի հրաման արձակել, որը կայսեր մահվան մասին կեղծ լուրերի տարածման առիթ է դառնում` խուճապ առաջացնելով զինվորների մոտ: Նրանց մեծ մասը դիմում է փախուստի: Բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերի մասին Միքայել Ասորին գրում է. "Հայկական զորքերը, որոնց հույները ցանկանում էին ստիպել իրենց հավատքը, առաջինը փախան մարտի դաշտից` թիկունքը շուռ տալով կռվողներին"[[2]]։ Ամենայն հավանականությամբ սա չափազանցություն է, քանի որ այդ մասին չեն հիշատակում մյուս աղբյուրները, իսկ Միքայել Ասորին հայտնի է իր ընգծված հակաբյուզանդական կողմնորոշմամբ, որն էլ փորձում է տարածել նաև հայերի վրա: Բացի այդ, նա իր պատմությունը շարադրել է դեպքերից ավելի քան 100 տարի անց և քաջատեղյակ չէ իրադարձությունների մանրամասներին:
Դրա փոխարեն [[Արիստակես Լաստիվերցի]]ն հաղորդում է, որ կայսրը սխալ տեղեկություններ էր ստացել հայերի մասին և ցասումով լցվել նրանց նկատմամբ, և չնայած հայերից ոմանք թշնամաբար էին վերաբերվում Ռոմանոսին ու բաժանվեցին նրանից, սակայն մարտնչեցին և զոհվեցին քաջաբար[[3]]|'''{3'''}}:
 
Համադրելով այս տեղեկությունները` կարելի կարծել, որ հայերի մի մասը հնարավոր է տարբեր պատճառներով լքել է ճակատամարտի դաշտը, բայց նրանց մեծ մասը կռվել է մինչև վերջ և նահանջել միայն ընդհանուր ուժերի հետ: Ընդ որում փախուստի դիմած հայերի թիվը անհամեմատ փոքր է եղել ու որևէ կերպ չի ազդել բյուզանդական բանակի պարտության վրա: