«Կոլոիդների համակարգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Milk.jpg|thumb|right|250px]]
'''Կոլոիդների համակարգեր''', կոլոիդադիսպերս համակարգեր, խիստ բարձրադիսպերս (միկրոտարասեռ) համակարգերի ավանդական անվանումը։
'''Կոլոիդների համակարգեր''' ({{lang-grc|κόλλα}} - սոսինձ + {{lang-grc2|εἶδος}}, կոլոիդադիսպերս համակարգեր, խիստ բարձրադիսպերս (միկրոտարասեռ) համակարգերի ավանդական անվանումը։ Կոլոիդները միջանկյալ դիրք են գրավում իսկական լուծույթների և կոպտադիսպերս համակարգերի միջև: Այստեղ մասնիկների չափերը մեծ են 1 նմ-ից, սակայն փոքր են 100 նմ-ից, երբեմն կարող են հասնել 200, անգամ՝ 500 նմ-ի

== Լուծույթների և դիսպերս համակարգերի ընդհանուր բնութագիր ==
Կաթը, մրգային կիսելները, սոսինձները, լաքերը, ներկերը, թանաքը և այլն կոլոիդներ են:
Կոլոիդների համակարգերերում դիսպերս ֆազի մասնիկներն ունեն <math>10^{-7}</math>-ից <math>10^{-5}</math> սմ չափեր։ Կոլոիդների համակարգերը առաջանում են կոնդենսացման (գերհագեցած լուծույթից, գոլորշուց ու գերսառեցրած հեղուկից նոր ֆազի առաջացման սկըզբնական փուլ) և դիսպերսման (հեղուկների փոշիացում և պինդ նյութերի խիստ մանրացում, սովորաբար մեխանիկական քանդում) միջոցով։
Դիսպերս միջավայրի (պինդ, հեղուկ, գազ) և մանրացվող նյութի բնույթից կախված՝ կոլոիդ համակարգերը բաժանվում են աերոզոլերի, փրփուրների, զոլերի, դոնդողների և այլն:

{| class="wikitable"

! Կոլոիդ համակարգի տեսակը !! Կազմությունը !! Օրինակներ

| Աերոզոլ || ա) մանրացված հեղուկը գազում
բ) մանրացված պինդ նյութը գազում|| մառախուղ ծուխ,
փոշի

|Փրփուր|| գազը հեղուկում || օճառի փրփուր,
հարած կաթնասերը
կամ ձվի սպիտակուց

| Էմուլսիա ||մանրացված հեղուկը հեղուկում|| կաթ, մայոնեզ

| Զոլ || մանրացված պինդ նյութը հեղուկում|| Au, S, Fe(OH)3, H2SiO3՝ ջրում

|Ժել || մանրացված հեղուկը
կամ գազը պինդ նյութում || դոնդողակ, սառեցված խաշ,
մարգարիտ

== Կոլոիդ լուծույթներն ունեն յուրահատկություններ ==
;Կայունությունը
Կոլոիդները պակաս կայուն են, քան իսկական լուծույթները, սակայն անհամեմատ ավելի կայուն են, քան սուսպենզիաները և էմուլսիաները: Օրինակ՝ Մ. Ֆարադեյի կողմից ստացված ոսկու վառ կարմիր գույն ունեցող զոլը ավելի քան 150 տարի պահպանվում է անփոփոխ վիճակում: Կարող է հարց առաջանալ, թե ինչու կոլոիդ մասնիկները չեն կպչում իրար և ավելի չեն խոշորանում: Հիմնական պատճառն այն է, որ այդ մասնիկները լիցքավորված են նույնանուն լիցքով։
[[Պատկեր:MLS scan.gif|մինի|ձախից|Չափման սկզբունք]]
Կոլոիդ համակարգերի, մասնավորապես զոլերի մասնիկներն ունեն մեծ տեսակարար մակերես (միավոր զանգվածով նյութի մակերեսը): Սիլիկաթթվի զոլից ստացված սիլիկաժելը լավ ադսորբենտ է և մեծ կիրառություն ունի: Էլեկտրոլիտ ավելացնելիս կոլոիդ լուծույթների մասնիկները կորցնում են իրենց լիցքը, սկսում են խոշորանալ, և դիսպերսված նյութն անջատվում է միջավայրից: Որոշ կոլոիդներ կոագուլման ժամանակ առաջացնում են դոնդողանման զանգված, որն անվանում են դոնդող կամ ժել: Օրինակ՝ ժելատին սպիտակուցի տաք լուծույթը սառեցնելիս վերածվում է դոնդողի: Դա բացատրվում է նրանով, որ սպիտակուցի մոլեկուլներում կան բազմաթիվ
«ջրասեր» խմբեր՝ -NH2, -OH, COOH, որոնք ջրածնային կապերի միջոցով իրենց են միացնում ջրի մոլեկուլների զգալի մասը, որի հետևանքով գոյանում է կիսահեղուկ–կիսապինդ վիճակ: Դոնդողների օրինակ՝ մարմելադը, մածունը, մսի դոնդողը, մրգային դոնդողները և այլն:
Դոնդողները համեմատաբար անկայուն համակարգեր են, որովհետև կոլոիդ մասնիկների հետ կապված ջուրը ժամանակի ընթացքում կամ տաքացնելիս անջատվում է կոլոիդ մասնիկից: Դրա օրինակ կարող է լինել թթված կաթից կաթնաշոռի անջատումը:

;Օպտիկական հատկությունները
Կոլոիդները մեծ մասամբ թափանցիկ են և արտաքինից չեն տարμերվում իսկական լուծույթներից: Սակայն մի շատ պարզ փորձի միջոցով դրանք կարելի է հեշտությամբ իրարից զանազանել:
Կոլոիդ լուծույթներին բնորոշ այդ երևույթը կոչվում է Տինդալի երևույթ: Ի տարբերություն սովորական մանրադիտակի՝ այդ գործիքում լույսն
ընկնում է կողքից, և ընդհանուր սև ֆոնի վրա առկայծում են լուսավոր կետեր: Մարդը տեսնում է ոչ թե բուն մասնիկը, այլ մասնիկից անդրադարձած և ցրված լույսը:
Կոլոիդ մասնիկների չափերն այնպիսին են, որ լույսի մեջ պարունակվող որոշ «գույնի» ճառագայթներ շրջանցում են այդ մասնիկները և անցնում, իսկ մնացածները ցրվում են: Այդ պատճառով միևնույն նյութի կոլոիդ լուծույթը, կախված մասնիկների չափերից, կարող է ունենալ տարբեր գույներ:
== Կիրառում և նշանակություն ==
Կոլոիդներն ունեն կենցաղային, արդյունաբերական, գյուղատնտեսական և դեղագործական մեծ կիրառություն: Սննդի գրեթե բոլոր տեսակները, ինչպես նաև ճարպերը, սպիտակուցները, բարդ ածխաջրերը օրգանիզմում կոլոիդային վիճակում են: Կենդանի օրգանիզմների բաղադրիչ մասերը՝ ֆերմենտները, արյունն ու մյուս հեղուկները, մկանային հյուսվածքները, ոսկորը, մաշկը և մազերը, նույնպես կոլոիդներ են:
Դեղագործության մեջ օգտագործվում են զանազան պատրաստուկներ, ինչպես, օրինակ՝ լոսյոնները, քսուքները, որոնք տարբեր յուղերի էմուլսիաներ են ջրում կամ, հակառակը, ջրի էմուլսիաներ՝ յուղերում: Վերջին տարիներին մեծ կիրառություն են ստացել ալյումինե փոքրիկ բալոնների մեջ պարունակվող աերոզոլային ներկերը, թունաքիմիկատները, օդափոխիչներն ու օծանելիքային հեղուկները:

== Արտաքին հղումներ ==
* [http://www.maik.ru/cgi-perl/journal.pl?lang=rus&name=kolzhur&page=main Коллоидный журнал]

== Տես նաև ==