«Երիտթուրքերի հեղաշրջում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:OttomanEmpire1801.jpg|մինի|Օսմանյան կայսրությունը 1801թ.]]
'''Երիտթուրքական հեղափոխություն''', [[1908]] թվականի հուլիսին [[Օսմանյան կայսրություն]]ում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքին ({{lang-tr|İttihat ve Terakki Cemiyeti}}, {{lang-ar|إتحاد و ترقى}})` միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր [[1894]] թվականին:
 
19-րդ դարի վերջին և հատպապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից։ Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը։ Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված <<Իթթիհատ վե թերաքքի>> (<<Միություն և առաջադիմություն>>) կուսակցությունը ։
Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.<<…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա>> ։ Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը ։
Արդյունքում՝ 1907թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են <<այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք >> ստանալ։
Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։
Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա։ Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից։
1908թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են։ Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են։ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում։ Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն։
Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը։ Նրա գործունեությունը 1908թ-1914թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911թթ. և 1912-1914թթ.։ Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում <<Ազատություն, հավասարություն, եղբայրություն>> կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ։ Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր։ ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո
Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։
Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. <<Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …>> ։ Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլութամբ։
Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ըտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից։
Արդյունքում 1908թ.-ի հոկտեմբերին բացվեց 230 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 ավելի լիներ)։
 
== Կուսակցության հիմնումը ==