«Երզնկայի բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Երզնկայի բարբառ''', [[հայերենի բարբառ]]։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին։ Խոսվել է [[Երզնկա]] քաղաքում և նրա շրջակայքում։ Խոսակցական միջավայրը կորցրած բարբառ Է։ Ձայնավոր հնչույթներն են [[ա]], [[ի]], [[ու]], [[օ]], [[է]], [[ը]], [[է]]՝։ Չկան երկբարբառներ։ [[Գրաբար]]ի երկբարբառների դիմաց առկա են՝ այ , ա (բառասկզբում նաև ը), ոյ, իու-ու․ եա-է։ Ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ բառասկզբի դիրքում գրաբարի ձայնեղ պայթական ու կիսաշփական [[բաղաձայններ]]ի դիմաց խուլեր են (բերան-պէրան, դուռ-տուռ)։ Խուլերը մնում են անփոփոխ (պատ-պատ)։ Ֆ-ն հանդես է գալիս որպես հնչույթ։ Գոյականն ունի չորս հոլովաձն
* ՈՒղղական հայցականում անձը և իրը տարբերակված չեն
* Սեռական տրականը հիմնականում հանդես է գալիս հոդով (ը-ն) և ստանում իե, ուե, ան, օչ, օ, վան, ց հոլովական թեքույթները։
Հոգնակիում հոլովման բոլոր տիպերը ստանում են ու։ [[Բայ]]ը խոնարհվում է երեք լծորդությունով է, ի, ա և երեք եղանակով՝
* [[սահմանական]]
* [[ըղձական]]
* [[հրամայական]]
 
Չկա ապառնի դերբայաձև [[ապառնի ժամանակ]]ը կազմվում է պի նախամասնիկով։ Ներկա ժամանակում կը նախադաս է։ Անցյալ կատարյալն ունի համադրական կազմություն։ Առկա են ներգործաձև և կրավորաձև խոնարհման հիմքեր։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԲարբառներՀայերենի բարբառներ]]
[[Կատեգորիա:Հայոց լեզու]]