«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
== Բջջի կառուցվածք==
[[File:Bacterial morphology diagram.svg|right|thumb|360px|Բակտերիաների բջիջներն ունեն տարբեր ձևաբանություն և դասավորթություն]]
Բակտերիաներ լինում են գնդաձև ([[կոկեր]]), ցուպիկաձև ([[բացիլներ]]) և պտուտակաձև ([[վիբրիոններ]], [[սպիրիլներ]]): Ցուպիկաձև բակտերիաների երկարությունը 1-8 մկմ է, լայն.՝ 0,5-2 մկմ, գնդաձևերի միջին տրամագիծը 0,5-1 [[Միկրոմետր|մկմ]] է: Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են թաղանթը, [[բջջապլազմա|բջջապլազման]] և [[նուկլեոիդ|նուկլեոիդը]]: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են [[սպորներ]] և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի քիմիական նյութերի և ջերմաստիճանի փոփոխություն ևն): Յուրաքանչյուր բակտերիա գոյացնում է 1 սպոր, հետևաբար սպորներ առաջացնելը ոչ թե բազմացման եղանակ է, այլ տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ: Սպորները տարբերվում են ձևով, չափերով, բջջում տեղադրությամբ: Ի տարբերություն վեգետատիվ բջիջների (որոնք կարող են բազմանալ), սպորները բնորոշվում են [[ճարպեր|ճարպերի]] և ճարպանման նյութերի ([[լիպիդներ]]) ավելի բարձր և ջրի համեմատաբար փոքր պարունակությամբ, որի համար էլ խիստ կայուն Են արտաքին ազդեցությունների (ջերմաստիճան, արեգակի լույս և այլն) նկատմամբ, իսկ դա հնարավորություն է տալիս կենսունակությունը պահպանել երկար տարիներ: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են՝առաջացնելով վեգետատիվ բջիջներ: