«Մատ (շախմատ)»–ի խմբագրումների տարբերություն

հաղթական դիրք շախմատում
Content deleted Content added
Նոր էջ «thumb|Սև արքան մատ է ստացել. խաղն ավարտված է '''Մատ''', իրավիճակ շախմատում, երբ Ա...»:
(Տարբերություն չկա)

22:18, 21 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Մատ, իրավիճակ շախմատում, երբ արքան գտնվում է շախի տակ, իսկ խաղացողը չի կարող անել որևէ քայլ այդ շախից պաշտպանվելու համար: Դա նշանակում է նման իրավիճակի մեջ հայտնված կողմի պարտություն: Շախմատային նոտագրության մեջ մատը խաղաքարի քայլից հետո նշանակվում է «×», «++» կամ «#» նշաններից մեկով:

Սև արքան մատ է ստացել. խաղն ավարտված է

Այսպիսով, մատ է, եթե միաժամանակ.

  • արքան գտնվում է շախի տակ,
  • արքան հնարավորություն չունի հեռանալ շախից (նրա շուրջը բոլոր դաշտերը զբաղված են խաղաքարերով կամ գտնվում են մրցակցի խաղաքարերի հարվածի տակ, կամ արքան գտնվում է խաղատախտակի եզրի մոտ),
  • խաղացողը հնարավորություն չունի շախից ծածկվելու այլ խաղաքարով,
  • չկա շախ հայտարարած խաղաքարը վերցնելու հնարավորություն:

Եթե արքային շախ հայտարարված չէ, բայց նա չունի այնպիսի քայլ, որ շախի տակ չհայտնվի, և նրա ոչ մի խաղաքար քայլ անելու հնարավորություն չունի, ապա դա պատ է, և պարտիայի արդյունքը ոչ-ոքի է:

«Մատ» բառի ծագումը

«Մատ» բառն առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, որը նշանակում է, որ արքան (շահը) անօգնական է, կաթվածահար է, մեկուսացված է, պարտություն է կրել (այդպիսի իմաստներ ունի պարսկերեն «մատ» բառը): Հայտնի է նաև «շահ մատ» բառակապակցության «շահը մեռավ» (արաբերեն «մատ» մեռել է) թարգմանությունը, սակայն պարսիկներն այդ տերմինը խաղում սկսել են օգտագործել արաբներից վաղ[1]:

Մատ ըստ խաղաքարերի նվազագույն քանակի

Մատ անելու համար անհրաժեշտ խաղաքարերի նվազագույն քանակը (արքաներից բացի).

  • Երկու տարադաշտ փղեր (ցանկացած քանակությամբ նույնադաշտ փղերը մատ անել չեն կարող)
  • Ձի և փիղ` մատ անելու ամենաբարդ տարբերակը: Այս մատը հնարավոր է միայն երբ արքան գտնվում է տախտակի այն գույնի անկյունում, որով տեղաշարժվում է փիղը (կամ այդ անկյան հարևան դաշտում` տախտակի եզրին): Այդպիսի մատ անելու համար պահանջվում է 33 քայլից ոչ ավելի, սակայն մատ անող խաղացողը պետք է շատ զգույշ խաղա, քանի որ սխալները կարող են հանգեցնել ոչ-ոքիի` պատի կամ առանց որևէ խաղաքար վերցնելու 50 քայլ անելու պատճառով:
  • Երկու ձի. մատը հնարավոր է միայն պաշտպանվող խաղացողի կոպիտ սխալի դեպքում: Երբեմն հնարավոր է մատ արքայով և երկու ձիով ընդդեմ արքայի և զինվորի:
Մատ երկու ձիով
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Սևերի 1. … Աa8? քայլը հանգեցնում է 2. Кbc7× մատի: Սակայն սևերը հեշտությամբ խուսափում են մատից` խաղալով 1. … Աc8
  • Երեք ձի. մատը հնարավոր է, սակայն գործնական պարտիաներում այդպիսի իրավիճակ գրեթե չի հանդիպում, քանի որ ձիերից առնվազն մեկը պետք է վերածված լինի զինվորից, ինչը չափազանց հազվադեպ է անհրաժեշտ լինում:

Եթե կողմերից ոչ մեկը չունի մատ անելու համար անհրաժեշտ խաղաքարերի քանակ, գրանցվում է ոչ-ոքի:

Մատի տարատեսակներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ