«Համանուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Այս կարգի բառերի նույնահնչությունը ժամանակակից հայերենում հիմնականում առաջանում է ձայնեղների խլացման, խուլերի ձայնեղացման, խուլերի շնչեղացման հնչյունական օրինաչափությունների հիման վրա:
== Համանունների ձևաբանական-ձևույթաբանական դասակարգում ==
*''Բացարձակ համանուններ'' - իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնց մեջ համընկնում է քերականական ձևերի ամբողջ համակարգը: Օրինակ` ''ա) Ափ (ձեռքի ափ), 2. Ափ (ջրի եզր), բ) Վարել (հողը հերկել), 2. Վարել (կառավարել)'':
*''Մասնակի համանուններ'' - իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնք համընկնում են իրենց ոչ բոլոր [[քերականական կարգ]]երով ու ձևերով: Օրինակ` ''ա) 1. Անել (կատարել), 2. Անել (անելանելի, դժվարին), բ) 1. Սեր (զգացմունք), 2. Սեր (կաթի)'':
*Բառական և քերականական համանուններ - համանունների շարք են կազմում հնչյունական նույն կազմն ունեցաղ բառն ու բառաձևը: Օրինակ` ''ա) 1. Անցավ («անցնել» [[բայ]]ի [[սահմանական եղանակ]]ի անցյալ կատարյալի երրորդ դեմք), 2. Անցավ (առանց ցավի, [[ածական]]), բ) 1. հորդ (առատ), 2. հորդ (քո հորը)'':
 
Հայերենում բառաքերականական համաունների առաջացման պատճառ են դառնում հոլովման, խոնարհման և հոդառության ժամանակ բառի կրած փոփոխությունները:
 
== Աղբյուրներ ==
* Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 114-121: