«Համանուններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
Ըստ հնչման և գրության համանունները բաժանվում են հետևյալ տիպերի`
*''Բուն համանուններ կամ նույնանուններ''ը տարբեր իմաստներ ունեցաղ այն բառերն են, որանք նույն կերպ են գրվում կամ հնչում: Օրինակ` ա) ''1. Բուն (ծառի), 2. Բուն (բույն, որջ), 3. Բուն (իսկական), բ)1. Նվագ (նվագելը, երաժշտություն), 2. Նվագ (անգամ, հեղ)'':
*''Նույնագիր կամ համագիր բառեր'' ([[Հունարեն|հուն.]]` ''homos - նույն, նույն կերպ, graphŌ - գրում եմ'')- այն բառերն են, որոնք ժամանակակից հայերենում գրությամբ նույնն են, բայց տարբերվում են արտասանությամբ: Օրինակ` ա) 1. միակնություն (մի-ակնություն - մեկ աչք ունենալը), 2. Միակնություն (միա-կընություն, մեկ կին ունենալը):
*''Նույնահունչ կամ համահունչ բառեր'' ([[Հունարեն|հուն.]]` ''homos - նույն, նույն կերպ, phŌne - ձայն, հնչյուն'') - այն բառերը, որոնք տարբերվում են գրությամբ, բայց նույնն են հնչումով կամ արտասանությամբ: Օրինակ` ա) 1. Ախտ (հիվանդություն), 2. Աղտ (կեղտ) բ) Անոթ («անօթ», աման), 2. Անօդ («անօթ», օդազուրկ):
 
Այս կարգի բառերի նույնահնչությունը ժամանակակից հայերենում հիմնականում առաջանում է ձայնեղների խլացման, խուլերի ձայնեղացման, խուլերի շնչեղացման հնչյունական օրինաչափությունների հիման վրա:
== Աղբյուրներ ==
* Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 114-121:
* Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987:
 
[[Կատեգորիա:Բառագիտություն]]