«Գրիգոր Խանջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
== Գործունեություն ==
Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «[[Սևանի ձկնորսները]]» (1956թ), «Երևանի կառուցողները» (1960թ) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962թ, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։ Նկարազարդել է [[Հովհաննես Թումանյան]]ի «Լռեցի Սաքոն» (1956թ), [[Խաչատուր Աբովյան]]ի «Վերք Հայաստանի» (1958թ), [[Գևորգ Էմին]]ի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ), «Սասունցիների պարը» (1975թ) գրքերը, [[Պարույր Սևակ]]ի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են՝ գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս [[Վազգեն Ա]]-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977թ), «Հայոց այբուբեն» (1981թ), «Վարդանանք» (1983թ) և «Վերածնված Հայաստան» (1994թ) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. [[Գրիգոր Լուսավորիչ]]ը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը։ Երկրորդ գոբելենը՝ հայոց այբուբեն թեմայով պատկերում է Ս.[[Մեսրոպ Մաշտոց]]ին` այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով։ Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը։ Այն կրում է [[Եղիշե]] պատմիչի [[Վարդանանց պատերազմ]]ի մասին «Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» խորհուրդը ։ Գոբելենի կենտրոնում պատկերված է ճերմակ նժույգին հեծած զորավար [[Վարդան Մամիկոնյան]]ը` աջ ձեռքին սուր, ձախով մարտահրավերի կոչող։ Նա շրջապատված է հայրենիքի ճակատագրով մտահոգ, նրա համար մեռնելու պատրաստ զինված մարտիկների բազմությամբ։ Սպիտակ հանդերձանքով ընդգծված է վասն հավատքի պայքարի ելնելու կոչող [[Ղևոնդ Երեց]]ի ֆիգուրը։ Առաջին հայացքից խճողված թվացող բազմաֆիգուր ու մեծաչափ (6.75 X 5,5մ) այս գոբելենում հայրենիքի պաշտպանության սուրբ գաղափարը լիարժեք մեկնաբանում է ստացել։ Գրիգոր Խանջյանը գոբելենների այդ շարքը լրացրեց «Վերածնված Հայաստան»-ով։ Հայաստանի վերածնման գաղափարը նրանում արտահայտված է մանուկը գրկին կնոջ ֆիգուրով՝ շրջապատված հայրենիքի վերածնման գաղափարով տոգորվածների ֆիգուրներով։ Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ։ Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի և [[Փիթսբուրգ]]ի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, [[Դետրոյտ]]ում (ԱՄՆ) [[Ալեք Մանուկյան]]ի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի և նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործերը։ Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման և Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձևավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր» , «Արարատ», «Եկայք` շինեսցուք» և այլ գրքերի համար։ Նրա վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը։ Նույն կարգի գործեր է կատարել [[Նյու Յորք]]ի Սուրբ Վարդան եկեղեցու, [[Ստամբուլ]]ի հայոց պատրիարքարանի և այլ եկեղեցիների համար։
 
== Արտաքին հղումներ ==
[http://www.architectacademic.org/index.php?page=2&id=72 ՀԱՅՐԵՆԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՌԱՅԼԱՏԱՂԱՆԴ ՎԱՐՊԵՏԸ]
 
{{DEFAULTSORT:Խանջյան, Գրիգոր}}