«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ջրոլորտային շրջապտոյտներ: clean up, փոխարինվեց: լ ։ → լ։, մ ։ → մ։ oգտվելով ԱՎԲ
Տող 75.
#բևեռային ջրային զանգվածները։
 
Մերձհատակային ջրային զանգվածները ձևավորվում են վերևից իջնող ջրային զանգվածների փոխակերպումից (տրանսֆորմացիա)՝ հատկապես բարձր աշխարհագրական լայնություններում։ Սրանց հզորությունը 1000-1500 մ է։ Ջրոլորտում-օվկիանոսում, շրջանառության ամենացայտուն երևույթը օվկիանոսային հոսանքներն են։ Ջրի հորզոնական շարժումը օվկիանոսում կոչվում է օվկիանոսային հոսանք (ծովերում՝ ծովային)։ Սրանք առաջանում են տարբեր պատճառներից (քամին, մթնոլորտային ճնշման տարբերությունը, ջրի խտության տարբերությունը, Լուսնի ու Արեգակի մակընթացային ուժերը, գետերի հոսքը, գոլորշացումը և այլն) ։ Օվկիանոսային ջրերի շարժման ամենահիմնական գործոնը մշտական, մեկ ուղղությամբ փչող քամիներն են (դրեյֆային հոսանքներ)։ Հասարակածային լայնություններում ու արևադարձերում ջրերն ունեն վերընթաց շարժում, հատակից բարձրանում են մակերևույթ, այստեղից ուղղվում են դեպի բևեռային շրջաններ՝ իրենց հետ տանելով ջերմություն։ Բևեռային շրջաններում ջերմությունը հաղորդվում է օդին, ջրերը պաղում են, խտանում, ծանրանում են և իջնում հատակ, ապա այդտեղից նորից վերադառնում են հասարակած։ Օվկիանոսային հոսանքներն ունեն տարբեր արագություններ։ Մերձհասարակածային շրջանում արագությունը հասնում է 35 սմ/վրկ (ժամում 1300 մ) , իսկ Ֆլորիդայի նեղուցում ժամում մինչև 8 կմ, սա առավելագույն արագությունն է, որը նկատված է համաշխարհային օվկիանոսում։ Բարեխառն լայնություններում սկզբում արագությունը պակասում է 1-2 սմ/վրկ, իսկ 50-60 աստիճան լայնություններում նորից աճում է10-20 սմ/վրկ։ Օվկիանոսի հատակում մերձհատակային հոսանքների արագությունը փոքր է՝ 0,2-1,0 սմ/վրկ։ Օվկիանոսային հոսանքները ջերմափոխանակման տեսակետից հսկայական նշանակություն ունեն։ Արևադարձային լայնություններում տաքացած ջուրը հասնում է մերձբևեռային երկրներ, որտեղ ջրի ջերմությունը հաղորդվում է շրջապատին։ Տաք օվկիանոսային հոսանքների շնորհիվ [[Նորվեգական ծով|Նորվեգական]] և [[Բարենցի ծովերըծով]]երը ձմռանը չեն սառչում մինչև Շպիցբերգենի[[Շպիցբերգեն]]ի ափերը։ Տաք հոսանքները, որ ցածր աշխարհագրական լայնություններից անցնում ենբարձր լայնություններ, կլիմայի մեղմացման շատ մեծ ազդակներ են, մինչդեռ սառը հոսանքները, որ բարձր լայնություններից են գալիս, ցրտեցնում են շրջապատի կլիման։ Ջրոլորտի շրջանառական պրոցեսների մեջ ուրույն տեղ են գրավում մակընթացությունն ու տեղատվությունը։ Մակընթացությունն այն երևույթն է, երբ Լուսնի կամ Արեգակի ձգողության ուժի հետևանքով Երկրի մակերևույթին ջրային զանգվածներ բարձրանում են (լրիվ ջուր) և իջնում են (փոքր ջուր)։ Երբ Լուսինը, Երկիրը և Արեգակը լինում են մեկ ուղիղ գծի վրա, մակընթացությունն ավելի ուժեղ է լինում, որովհետև Լուսնի և Արեգակի մակընթացային ուժերը գումարվում են։ Մակընթացության երևույթը ոչ միայն օվկիանոսում է նկատվում, այլ նաև քարոլորտում և մանթիայում։ Օրական երկու անգամ երկրակեղևը բարձրանում ու իջնում է, հասարակածում այդ բարձրացումը հասնում է 50 սմ-ի։ Մակընթացային ալիքի ազդեցությամբ Երկրի կեղևում մանրադիտակային ճեղքեր են առաջանում, որոնցով ջրերը ձգտում են դեպի արևմուտք (Երկրի պտտմանը հակառակ)։ Մինչև վերջերս մակընթացային ալիքի ուժը հնարավոր չէր օգտագործել։ Այժմ արդեն մշակված է այդ ուժի օգտագործման սկզբումնքային սխեման։ Մակընթացային էլեկտրակայաններ կա Կոլա թերակղզում։
 
=== Մթնոլորտային շրջապտույտներ ===