«Կալվածատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
[[16-րդ դար|16]]-[[18-րդ դար]]երում լայնորեն տարածվել է [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յում։
 
Ռուսաստանում առաջացել է [[15-րդ դար]]ի վերջից և հարատևել մինչև [[1917]] թվականը։ Կալվածատիրությունը սկզբնապես կազմում էր զինվորական ծառայության դիմաց պետությունից կալվածք ստացած ծառայապարտ խավը, որը [[18-րդ դար]]ում ձեռք բերեց կալվածքը ժառանգելու իրավունք։ Լինելով ինքնակալության գլխավոր հենարանը՝ կալվածատիրությունը պահպանվեց նաև ճորտատիրական իրավունքի վերացումից ([[1861]]) հետո։ Որպես դասակարգ՝ վերացվեց [[Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխությունհեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության]] հաղթանակից հետո։
 
Հայաստանում կալվածատիրությունը սկսում է ձևավորվել [[9-րդ դար]]ի վերջից։ [[Բագրատունիներ]]ի թագավորության շրջանում ([[885]] թվականից) գյուղական համայնքների հողերի բռնագրավման, գնումների, նվիրատվությունների շնորհիվ Հայաստանում աճում է ֆեոդալական խոշոր հողատիրություն, ձևավորվում ֆեոդալական կալվածքը։ Հիմնականում գնումների ու նվիրատվությունների ճանապարհով առաջանում է վանական (հոգևոր) կալվածատիրությունը, և Հայաստանի գրեթե բոլոր վանքերը դառնում են կալվածատեր։