«Միսիսիպյան գամբուզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսաբանական տարածումը: մանր-մունր, oգտվելով ԱՎԲ
չ Unicodifying oգտվելով ԱՎԲ
Տող 16.
'''Միսիսիպյան գամբուզիա'''({{lang-lat|Gambusia holbrooki}}), պեցիլային [[ձուկ|ձկների]] ընտանիքի [[ձուկ]]։
== Կենսաբանական տարածումը ==
[[Հայաստան]]ի ջրակալներ է ներմուծվել 1934-ին՝ մալարիայի [[մոծակ]]ի դեմ պայքարելու նպատակով։ Հանդիպում է [[Արարատյան դաշտ]]ի գրեթե բոլոր ջրակալներում, [[Արաքս]], [[Մեծամոր]], [[Հրազդան]] [[գետ]]երում։գետերում։ Փոքր [[ձուկ]] է։ Կազմում է մեծ վտառներ, բնակվում է [[գետ]]երի, փոքր լճակների և ջրամբարների առափնյա մասերում։ Հաճախ հանդիպում է նաև կիսաճահճացած և [[աղ]]ի ջրակալներում կամ ջրափոսերում։
== Մարմնի կառուցվածքը ==
Մարմնի երկարությունը 2-4 (երբեմն՝ մինչև 6) սմ է, արուներինը՝ կողքերից սեղմված, էգերի փորիկը ուռուցիկ է։ Պոչային ցողունը երկար է՝ կողքերից սեղմված։ Գլուխը տափակ է, բերանը փոքր՝ դեպի վեր ուղղված և շեղ կտրվածքով։ Թեփուկները խոշոր են՝ մարմնի վրա 30-32 երկայնական շարքով։ Կողագիծը բացակայում է։ Պոչային լողակի հիմքին մոտ գտնվող մեջքային լողակում կա 7 ճառագայթ, իսկ հետնալողակում՝ 10։ Արուների հետնալողակի 3-5-րդ ճառագայթները երկարացած են և վերածվել են յուրահատուկ սեռական [[օրգան]]ի՝ գոնոպոդիումի, որի շնորհիվ կատարվում է ներքին բեղմնավորում։ Պոչային լողակը կլորավուն եզրագծով է։ Մեջքը մոխրագույնից ձիթապտղագույն է, կողքերը՝ կանաչամոխրագույն, թափանցիկ՝ յուրահատուկ երկնագույն նրբերանգով։ Փորիկն արծաթասպիտակ է, լողակները՝ անգույն։ Մեջքային և պոչային լողակները պատված են մանր, մուգ պտերի 3-4 շարքով։ [[Աչք]]ի վրայով անցնում է ուղղաձիգ սև շերտ։
Տող 22.
Սեռահասուն է դառնում 1-2 ամսականում։ Սեռական երկձևությունը վառ արտահայտված է։ Արուները 2-2,5 անգամ փոքր են էգերից և ունեն գոնոպոդիում։ Բազմանում է [[մարտ]]-[[նոյեմբեր]]ին։ Բեղմնավորումը ներքին է։ Հղիությունը տևում է 30 օր։ Էգը տարվա ընթացքում ծննդաբերում է 4- 7 անգամ (ամեն անգամ՝ 10-60 մանրաձուկ, որոնք ծնվելուց անմիջապես հետո անցնում են ակտիվ սննդառության և ինքնուրույն կենսաձևի)։
== Սնունդը ==
Սնվում է տարբեր անողնաշարավորներով՝ [[միջատ]]ներով, մոծակների (նաև մալարիայի) [[թրթուր]]ներովթրթուրներով, ջրալվերով և այլ պլանկտոնային օրգանիզմներով։ Սննդային ակտիվությունը բարձր է ցերեկը։ Արդյյունաբերական նշանակություն չունի։ Կենսաբանական պայքարի միջոց է. ոչնչացնում է մալարիայի [[մալարիայի մոծակ]]ի [[թրթուր]]ները։
 
{{ՀԲ}}