«Պարտիզաններ»–ի խմբագրումների տարբերություն
Առանց խմբագրման ամփոփման
չ (մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (21)) |
|||
[[Պատկեր:Soviet guerilla.jpg|250px|մինի]]
'''
== Պարտիզանները պատերազմում ==
[[Պատկեր:RIAN archive 965 A guerrilla commander teaching his fighters to use weapons.jpg|250px|մինի]]
[[1812]] թ. [[Ֆրանսիա]]յի կայսր [[Նապոլեոն Բոնապարտ]]ը
[[1941]]-[[1945]] թվականների [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին սովետական ողջ ժողովուրդը պայքարի ելավ ֆաշիստական զավթիչների դեմ: Պարտիզաններն անողոք պատերազմ էին մղում թշնամու գրաված ողջ տարածքում: Պատմության մեջ պարտիզանական այդպիսի ծավալուն շարժում դեռ չէր եղել: Այդ շարժումը ղեկավառում էր կոմունիստական կուսակցությունը: Թշնամու զավթած շրջաններում ստեղծվեցին ընդհատակյա կուսակցական կոմիտեներ, որոնք կազմակերպում և ղեկավարում էին պարտիզանակն ջոկատները: Պարտիզանները կամուրջներ էին պայթեցնում, այրում ֆաշիստական պահեստները, սպանում մատնիչներին ու դավաճաններին, խորտակում թշնամու զինվորներով, թնդանոթներով ու տանկերով բեռնավորված գնացքները, մեր զորքերին օգնում ջարդելու ատելի թշնամուն:
[[1943]] թ. ամռանը մեր բանակը հիտլերականների դեմ մեծ ճակատամարտ եր մղում [[Կուրսկ]]ի աղեղում: Սովետական ռազմիկներին օգնելու նպատակով պարտիզանները «ռելսային պատերազմ» սկսեցին։
== Հայտնի պարտիզաններ ==
[[Պատկեր:IV crnogorska proleterska brigada.JPG|250px|մինի]]
Սովետական ողջ երկրով մեկ հայտնի են պարտիզանական ջոկատների կոմունիստ հրամանատարներ [[Սիդոր Կովպակ]]ի, [[Ալեքսեյ Ֆեոդորով]]ի, [[Սերգեյ Ռուդնև]]ի, [[Պյոտր Վերշիգորա]]յի, [[Դմիտրի Մենդվեդև]]ի, [[Կոնստանտին Զասլոնով]]ի և ուրիշների անունները։
== Հայ պարտիզաններ ==
Թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական պատերազմում սովետական բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ կողք կողքի մարտնչել են նաև հայ ժողովրդի զավակները։ Արևմտյան [[Ուկրաինա]]յում իր քաջագործություններով աչքի է ընկել «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը, որը հետագայում միացել է Կովպակի անվան ուկրաինական պարտիզանական դիվիզիային։[[1943]] թվականին ուկրաինայում կազմավորված Միկոյանի անվան հայկական պարտիզանական մարտնչել է Ուկրաինական հեծյալ պարտիզանական միավորման կազմում, մասնակցել [[Կիև]]ի ազատագրմանը։ Բազմաթիվ սխրանքներ են գործել մի շարք ուրիշ հայկական պարտիզանական ջոկատներ, քաջաբար կռվել [[Հյուսիսային Կովկաս]]ում,[[Ղրիմ]]ում, [[մերձբալթիկա]]յում, ինչպես նաև ֆաշիստական [[Գերմանիա]]յի օկուպացրած եվրոպական երկրներում։ Հայ պարտիզանները եղել են հրամանատարներ ու քաղղեկներ, շարքային ու կապավորներ։
|