«Ներկանյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 1.
'''Ներկանյութեր''', [[օրգանական միացություն]]ներ, որոնք կլանում կամ վերափոխում են տեսանելի (նաև մոտակա ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր) լույսի [[էլեկտրամագնիսական ճառագայթներ]]ի [[էներգիա]]ն և օգտագործվում են նրանց այդ հատկությունը այլ նյութերի (մարմինների, իրերի) հաղորդելու նպատակով։ Ներկանյութերը, սովորաբար, գունավոր են, երբեմն ունեն լյումինեսցենցող կամ լուսաքիմիական երեույթների վրա ազդող հատկություններ։ Հնում օգտագործվում էին բնական ծագում ունեցող ներկանյութեր, որոնք համարյա լրիվ կորցրել են գործնական [[նշանակություն]]ը և փոխարինված են սինթետիկ ներկանյութերովով։ Վերջիններիս [[համաշխարհային արտադրություն]]ը (1980 թվական) մոտ 650 հազար տոննա է (որից 100,4 հազար տոննան ԽՍՀՄ)։ Հագուստը, [[բնակարան]]ը, զենքը, մաշկը, սպասքի և պերճանքի առարկաները ներկելու համար հին ժամանակներում օգտագործում էին գունավոր [[կավ]]եր,[[մետաղների օքսիդներ]], մուրբուսական, և կենդանական նյութեր։ Ինդիգոակիր բույսերի տերևներից ստանում էին ինդիգոն (հայ մատենագրության մեջ անվանվում էր լեղակ), տորոնի արմատներից՝ ալիզարին, միջերկրածովային [[փափկամորթներ]]ից (Murex braudaris)՝ «անտիկ» ծիրանագույնը, մանգոյի տերևներով սնվող կենդանիների մեզից՝ «հնդկական դեղինը»։ Հայկական ձեռագրերում նկարագրված են տեղում օգտագործվող և զգալի քանակներով արտահանվող լեղակի, սև թանաքի, հայկական ծիրանու՝ [[որդան կարմիր]]ի և այլ մերկանյութերի ստացման [[եղանակ]]ները։ Մանածագործության բուռն [[զարգացում]]ը (18-րդ դար) խիստ մեծացրեց ներկանյութերի պահանջը։ Սինթետիկ նեկանյութ֊ի ստացումը, սակայն, հնարավոր դարձավ Զինինի ռեակցիայի հայտնաբերումից հետո։ 1855 թվականին լեհ քիմիկոս Ցա․ Նաթանսոնը Օուրեի (այժմ՝ Տարտու) համալսարանում ստացավ առաջին սինթետիկ ներկանյութը՝ [[ֆուքսին]]ը (գույնով հիշեցնում է ֆուքսիայի ծաղիկը)։ Անգլիացի քիմիկոս և արդյունաբերող Ու․ Հ․ Պերկինը (ավագ) ստացավ (1856 թվական) մետաքսը կարմրամանուշակագույն ներկող մովեինը ({{lang-en|mauve}}- մշավարդ) և կազմակերպեց նրա արտադրությունը։ Դիազոտացման ռեակցիայի (Պ․ Գրիս, 1858 թվական) օգնությամբ սինթեզվեցին նոր ներկանյութեր։ Ավելի ուշ սինթեզվեցին նաև ալիզարինը (Կ․ Գրեբե և Կ․ Լիբերման, 1869 թվական), [[ինդիգոն]] (Ա․ Բայեր, 1870 թվական), նաև բնական նմանակը չունեցող ամինաանտրաքինոնային, բազմացիկլային, ծծմբային և այլ ներկանյութեր։ 20-րդ դարում սկզբում սինթետիկ ներկանյութերը [[կիրառություն]]ից համարյա լրիվ դուրս մղեցին բնական ներկանյութը։ Սինթետիկ ներկանյութի արտադրությունը կենտրոնացավ Գերմանիայում (1913-ին ներկանյութի համաշխարհային արտադրության 90 %-ը)։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ այն տարածվեց նաև այլ երկրներում։
 
{{ՀՍՀ}}