«Յուհան Ավգուստ Ստրինդբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: ։Ն → ։ Ն, : → ։
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 1.
[[Պատկեր:August Strindberg.jpg|250px|մինի|աջից]]
'''Յուհան Ավգուստ Ստրինդրերգ''' (Strindberg) ([[1849]]-[[1912]] թվականներ), շվեդ գրող։ ճանաչվել է «Մեստեր Ուլուֆ» ([[1872]] թվականին) պատմական դրամայով։ Ստրինդրերգը քննադատել է բուրժական հասարակությունը, արտահայտել իր համակրանքը սոցիալիզմի նկատմամբ («Կարմիր սենյակ», [[1879]] թվականին, վեպ), սուր ծաղրի ենթարկել բուրժուական քաղաքակրթությունը («Նոր թագավորություն», [[1882]] թվականին, պամֆլետվիպակ), մերկացրել է բուրժուական ամուսնության հիմքերը («Պատմվածքներ ամուսնության մասին», [[1884]]-[[1886]] թվականներ)։ ժ․ ժ․ Ռուսոյի, Ա․ Կ․ Սեն-Սիմոնի, Շ․ Ֆուրիեի գաղափարներն են արտահայտված «Ուտոպիան իրականության մեջ» ([[1885]] թվականին) նովելների ժողովածուում։ [[1880]]-ական թվականների վերջերի ստեղծագործություններում նկատելի է նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուժեղազդեցությունը, թեև Ստրանդրերգը նրանց գեղագիտությունն ամբողջապես չի ընդունել։ «Նատուրալիստական» լավագույն պիեսներն են «Հայրը» ([[1887]] թվականին), «Ֆրյոկեն Ցուլիա» ([[1888]] թվականին), «Ընկերներ» ([[1888]] թվականին), «Վարկատուներ» ([[1889]] թվականին) սոցիալ-հոգեբանական դրամաները։ [[1888]] թվականին Ստրինդրերգը դիմել է Ֆ․ Նիցշեի ուսմունքին («Խենթի խոստովանությունը», [[1888]] թվականին, վեպ), սակայն, հերոսացնելովգիտնական-անհատապաշտներին («Չանդալա», [[1889]] թվականին, վիպակ, «Խութակղզիների վրա», [[1890]] թվականին, վեպ), ի վերջո փառազերծել է «գերմարդկայինը» որպես անբարոյականություն և հանցագործություն։ «Դժոխք» ([[1897]] թվականին) և «Լեգենդներ» ([[1898]] թվականին) ինքնակենսագրական գրքերին հատուկ են միստիցիզմի տարրեր։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ստեղծել է «քնարական» կամ «կամերային» դրամաներ՝ «ճանապարհ դեպի Դամասկոս» (1898-1904 թվականին, եռերգություն), «Մահվան պարը» ([[1901]] թվականին), «Տեսիլքների խաղը» ([[1902]] թվականին), «Ուրվականների սոնատը» ([[1907]] թվականին)։ Ստրինդրերգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական դրամաները՝ «Գուստավ Վազա» ([[1899]] թվականին), «էրիկ XIV» ([[1899]] թվականին), «էնգելբրեկտ» (1901 թվականին), «Կարլ XII» ([[1901]] թվականին), «Քրիստինա» ([[1903]] թվականին), որոնցում նա հաստատել է ժողովրդավարության գաղափարը։ Ստրինդրերգի 1900-ական թվականին արձակը համակված է սոցիալական արատների կրքոտ մերկացումով, հասարակական իդեալների որոնումներով («Միայնակը», [[1903]] թվականին, «Գոթական սենյակներ», [[1904]] թվականին, «Մեր դրոշներ», [[1905]] թվականին)։ Նրա հրապարակախոսությունը («Բաց նամակներ Ինտիմ թատրոնին», [[1909]] թվականին, եռահատոր «Կապույտ գիրք», [[1907]]-[[1908]] թվականներ, «ճառեր՝ ուղղված շվեդական ազգին», [[1910]] թվականին են) վերաբերում է ժամանակի իրադարձություններին, ազատագրական ու բանվորական շարժման հարցերին։ Ստրենդրերգի ստեղծագործությունները նկատելի ազդեցություն են գործել եվրոպական դրամատուրգիայի վրա։
 
{{ՀՍՀ}}