«Իներցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (6)
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 1.
'''Իներցիա''', իներտություն ({{lang-lat|inertia}} — անգործություն), նյութական մարմնի հատկություն, ըստ որի, արտաքին ուժերի փոխադարձ հավասարակշռության դեպքում, հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ մարմինը պահպանում է դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը։ Այս հատկությունը շարժման քանակի պահպանման ընդհանուր [[օրենք]]ի հետևանքն է։ Երբ մարմնի վրա ազդում է չհավասարակշռված ուժային [[համակարգ]], մարմնի արագությունը փոփոխվում է այնքան դանդաղ, որքան մեծ է իներտությունը։ Համընթաց շարժման դեպքում իներցիայի քանակական չափը մարմնի [[զանգված]]ն է, իսկ անշարժ [[առանցք]]ի շուրջը պտտման դեպքում՝ իներցիայի [[մոմենտ]]ը։ «Իներցիա» [[տերմին]]ը որոշ դեպքերում օգտագործվում է նշելու համար գործողության կատարման ուշացումը։ Օրինակ, էլեկտրաչափիչ սարքի իներցիան լարման կամ [[հոսանք]]ի արագ փոփոխման դեպքում չափվող մեծության արժեքները ուշացումով ցույց տալու նրա [[հատկություն]]ն է։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկական հատկություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իներցիա» էջից