«Իզոպրեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Իզոպրեն''' 2 - մեթիլբուտադիեն-1,3, ալիֆատիկ շարքի չհագեցած ածխաջրածին, CH<sub>2</sub>=C(CH<sub>3</sub>)-CH = CH<sub>2</sub>։ Իզոպրենիան անգույն, դյուրաշարժ, հեշտ ցնդող, բոցավառվող և յուրահատուկ հոտով [[հեղուկ]] է, հալման [[ջերմաստիճան]]ը՝ -145,95&nbsp;°C, եռմանը՝ 34,067&nbsp;°C, խտությունը՝ 681 կգ/մ<sup>3</sup>։ Նրա 1,66-11,5% խառնուրդը օդի հետ պայթուցիկ է։ Անլուծելի է ջրում, լավ լուծվում է ածխաջրածնային լուծիչներում։ Կրկնակի կապերի հաշվին հեշտությամբ միացնում է [[ջրածին]], [[հալոգեններ]], հալոգենաջրածիններ, առաջնային և երկրորդային [[ամիններ]] և այլն։ Պոլիմերվում է և համապոլիմերվում, օրինակ, բուտադիենի, ստիրոլի, ակրիլանիտրիլի, պրոպիլենի հետ։ Ստացվում է իզոբուտիլենի և մրջնալդեհիդի փոխազդեցությունից ստացվող 4,4-դիմեթիլդիօքսան -1,3-ի կատալիտիկ քայքայումից, իզոպենտանի կամ իզոամիլենների կատալիտիկ դեհիդրումից և այլ եղանակներով։ Իզոպրեն կարելի է անջատել նաև [[նավթ]]ի ջերմային քայքայման գազերից։ Իզոպրեն պահվում է արգելակիչների (ինհբիտորների) առկայությամբ, օրինակ, հիդրոքինոնի, ինքնաբերաբար ընթացող պոլիմերացումը կանխելու համար։ Մեծ խտության դեպքում իզոպրենը թմրեցնող է, իսկ փոքր խտության դեպքում՝ գրգռում է աչքի լորձաթաղանթը։ Թույլատրելի կոնցենտրացիան օդում 40 մգ/մ<sup>3</sup> է։ Կիրառվում է իզոպրենային կաուչուկներ և բուտիլկաուչուկ ստանալու համար։
 
{{Ածխաջրածիններ}}
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իզոպրեն» էջից