«Ժորժ Սանդ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4049 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(սխալ ներքին հղում)
 
== Ստեղծագործություններ ==
Ժ. Սանդի հիսնամյա ստեղծագործական ուղին պայմանականորեն կարելի է բաժանել չորս շրջանի:
 
1-ին շրջանը՝ [[1831]] թվականից մինչև [[1840]]-ը, կարելի է համարել ռոմանտիկ վեպերի շրջան («Ինդիանա»([[1882]]), «Վալանտին»([[1832]]),«Լելիա»([[1833]]), «Ժաք»([[1834]])):
 
2-րդը՝([[1840]]-[[1845]]) սոցիալական և միստիկական ստեղծագործությունների շրջանն է՝ («Սպիրիդիոն»([[1840]]), «Կոնսուելո»([[1842]]), «Անժիբոցի»([[1845]]) և այլն):
 
3-րդը՝ հեղինակի «գեղջկական» գործերի շրջանն է, որն ընդգրկել է [[1845]]-[[1848]] թվականները («Սատանայի լիճը»([[1848]]), «Փոքրիկ Ֆադեթը»([[1848]]) և այլն):
 
4-րդը Ժ. Սանդի աշխարհիկ ստեղծագործությունների շրջանն է, որն ընդգրկում է [[1848]]-ից մինչև կյանքի վերջը («Ոսկեզօծ անտառի գեղեցիկ պարոնները»([[1858]]), «Վիլըմերի մարքիզը»([[1860]]), «Իմ կյանքի պատմությունը՝ սկսած 1854-ից» և ուրիշներ):
 
Գրող Ջուլս Սանդոյի հետ ունեցած կապը կարծես ազդարարեց սանդի գրական դեբյուտը։ Նրանք համատեղ հրատարակեցին մի քանի պատմվածքներ՝ ստորագրելով "Ջուլս Սանդ"։ Սանդի առաջին "Վարդագույն և Սպիտակ" վեպը գրվել է Սանդոյի հետ համատեղ [[1831]] թվականին։ Հետագայում Սանդը իր առաջին անկախ վեպի՝ "Ինդիանայի" ([[1832]]) համար գրական անվանում է ընտրում Ժորժ Սանդ։ {{Sfn | Bédé | 1986 | p = 218}}
Գյուղական կյանքի պատկերների հիման վրա Սանդը գրում է գեղջկական վեպեր "Փոքրիկ Ֆադեթ" (La Petite Fadette ([[1849]])), "Ֆրանսուա լյո Շամպի" (François le Champi (1847–1848)) և այլն։
Նա նաև հեղինակում էր գրական քննադատական և քաղաքական նյութեր։ Նա բազմաթիվ [[էսսե]]ներ է գրել և հրատարակել է աշխատանքներ, որտեղ սահմանվում էր նրա սոցիալիստական դիրքորոշումները։ [[1848]] թվականին հեղափոխության սկսվելուն զուգընթաց Սանդը սկսում է իր սեփական լրագրի տպագրումը։ {{Sfn | Paintault | Cerf | 2004}} Սա նրան հնարավորություն ընձեռեց ավելի շատ էսսեներ տպել։ Նա գրում էր, -"Ես չեմ կարող հավատ ներշնչել այնպիսի հանրապետության հանդեպ, որտեղ հեղափոխությունը սկսվում է իր պրոլետարիատներին սպանելով"։
Սանդի ամենահայտնի ցիտատներից է "Կյանքում միայն մի ուրախություն կա՝ սիրել և սիրվել"։
 
 
== «Ինդիանա»([[1832]]) ==
 
«Ինդիանան» Ժ. Սանդի առաջին վեպն է, գրված մի շնչով, առանց նախնական ծրագրի: Իր վեպերից սա գուցե միակն է, որ նա գրել է այդքան ինքնաբուխ կերպով և հագեցած հույզերով: Գլխավոր հերոսուհին՝ Ինդիանան, գեղեցիկ մի խառնածին է, որը, պարոն Դելմարի հետ ամուսնանալով, գալիս է [[Ֆրանսիա]]: Նա իրենց հրաշալի դղյակում գերի է զգում իրեն: Պ. Դելմարի մռայլ ու դյուրագրգիռ բնավորությունը, ինչպես նաև բռնակալի խառնվածքը խորապես զայրացնում են տասնինը տարին նոր բոլորած կնոջը: Դեռևս սեր չվայելած Ինդիանան դյուրահավատությամբ ու կրքով հրապուրվում է Ռեյմոն դը Ռամիերով՝ երիտասարդ ու կանանց գայթակղող ազնվականով: Ինդիանան իր մեջ ուժ է գտնում պայքարել ամուսնու բռնակալության դեմ և իր զարմիկի՝ Ռալֆի հետ, հեռանում է հասարակությունից անմարդաբնակ մի վայր:
Մեծ ջերմությամբ ու անկեղծությամբ նկարագրելով Ինդիանայի ճակատագիրը, Սանդը այս գործը միաժամանակ վերածում է մի տեսակ տեսության: Հերոսուհին տառապում է ոչ միայն ամուսնու լծի տակ, այլև իր շրջապատում գույություն ունեցող մարդասիրության պակասի պատճառով: «Ես գրել եմ «Ինդիանան»,-վկայում է Ժ. Սանդը,- օրինական օրենքների անիրավության և բարբարոսության պայմաններում, որոնք դեռ տնօրինում են կնոջ վիճակը ընտանիքում, ամուսնական կյանքում և հասարկության մեջ... Ես կռվեցի հասարակական կարծիքի հետ, քանզի նա է ուշացնում կամ պատրաստում սոցիալական բարելավումները»:
 
Եթե վեպում Ինդիանայի և Ռալֆի բնավորության գծերն իդեալականացված են, ապա Դելմարի և, հատկապես, Ռեյմոնի կերպարները վկայում են հեղինակի վերաբերմունքը հասարկության անդամների նկատմամբ: Վեպը դուր եկավ գրաքննադատությանը:
 
== Մահ ==