«Վարդան Մամիկոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
Ճակատամարտը տեղի է ունեցել [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին՝ [[Ավարայր]]ի դաշտում։ Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը։ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն։ Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները։
 
Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության ([[Ղևոնդ Ալիշան]], [[Դերենիկ Դեմիրճյան]]), քանդակագործության ([[Երվանդ Քոչար]]), գեղանկարչության ([[Էդուարդ Իսաբեկյան]], [[Գրիգոր Խանջյան]], [[Վահան Խորենյան]]) մեջ և թատերարվեստում։ Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ [[Պետրոս Ա Գետադարձ]]ի «Արիացեալք» և [[Ներսես Դ Կլայեցի|Ներսես Դ Կլայեցու]] (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները։

Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում։
 
== Ժամանակակիցները և Վարդան Մամիկոնյանը ==