«Վարդան Մամիկոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ախր էդ կայսրը մահացել էր 25 տարի առաջ, մի քիչ ուշադիր եղեք էլի...
Տող 28.
== Կենսագրություն ==
 
Վարդան Մամիկոնյանը սպարապետ [[Համազասպ Մամիկոնյան]]ի և կաթողիկոս [[Սահակ Ա Պարթև]]ի դուստր Սահականույշի ավագ որդին է։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ [[420]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] [[Թեոդոսիոս Բ Փոքր|Թեոդոսիոս II]] կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար)։

[[422]] թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք [[Տիզբոն]], որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ [[Արշակունիների թագավորություն|Արշակունիների թագավորության]] անկումից ([[428]]) հետո՝ [[432]] թվականին, հաստատվել է [[Մարզպանական Հայաստան]]ի զորքերի սպարապետ։
 
Պարսից [[Հազկերտ II]] արքայի հրամանով Հայոց այրուձին [[442]] թվականին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների դեմ։