«Վարդան Մամիկոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
| բնօրինակ անուն =
| կյանքի ժամանակաշրջան = 388-451
| պատկեր = [[Պատկեր:Vardan Mamikonyan.jpg|220px260px]]
| նկարագրություն =
| մականուն =
Տող 23.
| Ռոդովոդ =
}}
'''Վարդան Մամիկոնյան''' [[388]]թ - [[451]]թ. [[մայիսի 26]]), [[5-րդ դար]]ի [[հայ]] զորավար, հայոց զորքերի [[սպարապետ]], 450-451 թթ.թվականների [[Հայ ազատագրական շարժում (450-451)|հայ ազատագրական շարժման]] առաջնորդ։
 
Ըստ [[Եղիշե]]ի՝ [[Ավարայրի ճակատամարտ]]ում հայոց զորքերի հրամանատար։ Այդ ճակատամարտը տեղի ունեցավ [[մայիսի 26]], [[451]] թվականին, [[Հայաստան]]ի [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետի]] եզերքին՝ [[Ավարայր]]ի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66,000 զինվորներից, իսկ [[Իրան|պարսիկների]] բանակը՝ 90,000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Պատերազմը վերջացավ պարսիկների հաղթանակով: Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Vardanmamak.jpg|100px|աջից]]
 
Վարդան Մամիկոնյանը սպարապետ [[Համազասպ Մամիկոնյան]]ի և կաթողիկոս [[Սահակ Ա Պարթև]]ի դուստր Սահականույշի ավագ որդին է։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ 420 թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար)։ 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք [[Տիզբոն]], որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ։
Պարսից [[Հազկերտ II]] արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ։

== Վարդանանց պատերազմ ==

Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն)։ Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը։ Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները։ Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն։ Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը։
 
Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան [[Վասակ Սյունի|Վասակ Սյունու]] որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով։
Տող 41 ⟶ 46՝
Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ [[Ավարայր]] գյուղի մոտ։ Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը։ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն։ Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները։
Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության ([[Ղևոնդ Ալիշան]], [[Դերենիկ Դեմիրճյան]]), քանդակագործության ([[Երվանդ Քոչար]]), գեղանկարչության ([[Էդուարդ Իսաբեկյան]], [[Գրիգոր Խանջյան]], [[Վահան Խորենյան]]) մեջ և թատերարվեստում։ Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ [[Պետրոս Ա Գետադարձ]]ի «Արիացեալք» և [[Ներսես Դ Կլայեցի|Ներսես Դ Կլայեցու]] (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները։ Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում։
 
== Շքանշան ==
 
ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար։
 
Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ. Վարդանանք։
[[Պատկեր:Vardanmamak.jpg|100pxմինի|աջից]]
 
Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ի «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական պատերազմի ([[Վարդանանց պատերազմ]]) առաջնորդն է։ Մեծարվել է Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով։