«Ինվարիանտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ինվարիանտություն''' (< {{lang-lat|inva- rians (invariantis)}}- չփոփոխվող), որոշակի պայմանների փոփոխման և ձևափոխու...»:
(Տարբերություն չկա)

07:14, 19 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ինվարիանտություն (< լատին․՝ inva- rians (invariantis)- չփոփոխվող), որոշակի պայմանների փոփոխման և ձևափոխությունների ժամանակ մաթեմատիկական և ֆիզիկական մեծությունների անփոփոխ մնալու հատկությունը: Ինվարիանտության հետ է կապված բնության այս կամ այն սիմետրիան, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է ինվարիանտների, այսինքն՝ պահպանման օրենքների գոյությանը (Նյոթերի թեորեմ): Այսպես, զուգահեռ տեղափոխության (տրանսլյացիայի) նկատմամբ ֆիզիկական օրենքների ինվարիանտություն, որը կապված է եռաչափ տարածության համասեռության հետ, հանգեցնում է մեկուսացված համակարգի շարժման քանակի պահպանման օրենքին: ժամանակի հաշվարկման սկզբնապահի փոփոխության նկատմամբ ինվարիանտություն, որը կապված է ժամանակի համասեռության հետ, հանգեցնում է մեկուսացված համակարգի էներգիայի պահպանման օրենքին: ճիշտ նույն ձևով եռաչափ տարածության իզոտրոպությունը (ինվարիանտության պտույտի նկատմամբ) կապված է շարժման քանակի մոմենտի պահպանման օրենքի հետ: Ֆիզիկական օրենքներն ինվարիանտ են Լորենցի ձևափոխությունների նկատմամբ: Ինվարիանտության հասկացության մեջ կարևոր դեր է կատարում ձևափոխությունների խումբը: Տարբերում են անընդհատ (տրանսլյացիայի ձևափոխություններ) և ընդհատ (կոորդինատների համակարգի հայելային անդրադարձում) խմբեր ու դրանց համապատասխան սիմետրիաներ: Վերջին քսան տարիների ընթացքում տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնաբերվել է սիմետրիայի ըեդհատ ձևափոխությունների հետ կապված պահպանման օրենքների խախտում (տարածական և կոմբինացված զույգության խախտումը թույլ փոխազդեցությունում): Ինվարիանտ շատ մեծությունների պահպանումը և դրանց համապատասխանող սիմետրիաները մոտավոր բնույթ ունեն (օրինակ, իզոտոպ սպինը և համապատասխան իզոտոպ ինվարիանտությունը, մի շարք այլ սիմետրիաներ, որոնք կապված են տարրական մասնիկների ներքին հատկությունների հետ): Այդ «խախտված» սիմետրիաների բնույթը հասկանալը տարրական մասնիկների ֆիզիկայի համար կարևոր խնդիր է: Ս. Մատինյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։