«Սասանյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
| Ավարտ =Արաբների ներխուժում
| Ավարտի տարեթիվ= [[651]]
| Դրոշ=[[Պատկեր:Kavani Logo.svg|100px]]
| Դրոշի հոդված=
| Զինանշան=[[Պատկեր:Senmurv.svg|150px|կենտրոն100px]]
| Զինանշանի հոդված=
| Քարտեզ= [[Պատկեր:Sassanid empire map.png|250 px]]
}}
 
'''Սասանյան Պարսկաստան''' ({{lang-fa|ساسانیان}}), երբեմնիպարսկական պետություն ներկայիս [[Իրաք]]ի և [[Իրան]]ի տարածքում։ Այն սկիզբ առավտարածքում [[Պարթևաստան224]]ի անկման և -[[Սասանյաններ651]]ի հեղաշրջմանթվականներին։ հետևանքով։Հիմնադրել Գոյությունեն ունեցել [[224Սասանյաններ]]-ը՝ [[651Պարթևստան]]ում թթ.։տեղի ունեցած [[Սասանյան հեղաշրջում Պարսկաստանում և Մեծ Հայքի թագավորությունը|հեղաշրջման]] հետևանքով։ Կործանվել է [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքների]] հետևանքով։ Իրենք Սասանյաններն անվանում էին իրենց տերությունը ''Էրանշահր'' ([[Պատկեր:Eranshahr.svg|75px]] - Eranshahr) «[[Պարսիկներ|իրանցիների]] ([[արիացիներ]]ի) պետություն»։
 
Թագավորության հիմնադիրը [[Արտաշիր Պապական|Արտաշիր I Պապական]]ն էր ([[226]]-[[239]]/241), որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ [[221]] թվականին պատերազմ է սկսել պարթևաց արքա Արտավան V-ի դեմ՝ [[Պարսկաստան|Պարսկաստանում]] գերիշխանության համար և [[224]] թվականի ապրիլին Որմզդական (Հորմիզդական) դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել նրան, 226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են [[Աքեմենյաններ]]ի հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից ևեթ անհաշտ դիրք են բռնել [[Հայաստան|Հայաստանի]] նկատմամբ։ Հայ [[Արշակունիներ]]ն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ [[Ագաթանգեղոս]]ի, Հայոց արքա [[Խոսրով Ա Մեծ|Խոսրով Մեծ]]ը Արտավան V-ի պարտությունից հետո, բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տաս տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։
 
== Սասանյանների պետության թագավորներ ==
 
=== Արտաշիր I Պապական ===
Արտաշիր I Պապականը նվաճել է (228) [[Մարաստան]]ը, [[Համադան]]ը։ [[229 թվական]]ին փորձել է նվաճել [[Ատրպատական|Ատրպատականն]] ու Հայաստանը, սակայն անհաջողության է մատնվել։ [[232]] թվականին պատերազմ է սկսվել Սասանյանների պետության և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] միջև, որը փոփոխակի հաջողություններով ավարտվել է [[233]] թվականին։ [[Միջագետք|Միջագետքը]], որի համար է հիմնականում մղվել պայքարը, մնացել է Հռոմեական կայսրությանը։ Այդ պատերազմում Հռոմը դաշնակցել է Հայաստանի հետ։
Նրա օրոք կատարվել է «[[Ավեստա]]յի» առաջին կանոնավորումը։ III դարի վերջը և IV դարի սկիզբը Սասանյանների պետության ներքին ժամանակավոր թուլության և Հռոմի դեմ անհաջող պատերազմների ժամանակաշրջան էր հռոմեական կայսր [[Կարոս|Կարոսի]] արշավանքը [[282]] թվականին, Սասանյանների պետության համար ոչ ձեռնտու պայմանագրերը՝ 283 և 298 թվականներին, ըստ որի Սասանյանների պետությունը Հռոմին է զիջել Մեծ Հայքի [[Ծոփք]], [[Աղձնիք]], [[Կորդուք]], [[Մոկք]] նահանգները, Անգեղ տուն գավառը և այլն։ Սասանյանների պետությունից անջատվել են արևելյան մի շարք մարզեր։
 
=== Շապուհ I ===
[[Պատկեր:Shapur I.JPG|մինի|Շապուհ I]]
[[Պատկեր:Shapur I Coin 4.jpg|100px|մինի|աջից]]
[[Պատկեր:Shapur I Coin 3.jpg|100px|մինի|աջից]]
Սասանյանների պետության և Հռոմի միջև պայքարը շարունակվել է Շապուհ I-ի (241/243-[[272]]) օրոք։ Շապուհ I արշավել է Միջագետք, ասպատակել [[Կապադովկիա|Կապադովկիան]] և [[Կիլիկիա|Կիլիկիան]]։ 243 թվականին Հռոմեական զորքերը վերագրավել են [[Խառան|Խառանը]], [[Մծբին|Մծբինը]], Միջագետքը։ [[245]] թվականին հաշտություն է կնքվել կողմերի միջև։ 252/253 թվականին Շապուհ I-ը գրավել է Հայաստանը, սակայն նրա մահից հետո Հայաստանը դարձյալ անկախացել է։
III դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, [[Կրման]], Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսի տիպի)։ Այդ երկրամասերի կառավարիչները, որոնք Արշակունիների ժամանակ գրեթե անկախ թագավորներ էին, թեև պահպանել են իրենց բարձր տիտղոսները, իրականում դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվել Սասանյանների «գործակալները»։ Առաջին Սասանյանների արտաքին քաղաքական հաջողություններն ամրապնդել են իրենց պետությունը և հանգեցրել կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան տիրակալներն իրենց անվանել են (սկսած Շապուհ I-ից) [[Իրան|Իրանի]] և ոչ Իրանի (Էրան և անէրան) շահընշահ (արքայից արքա), իսկ Սասանյանների պետություն՝ էրանշահր (արիների թագավորություն)։ Սասանյանները հենվել են պարսկական քրմության վրա։ [[Զրադաշտականություն|Զրադաշտականությունը]] դարձել է պետական կրոն, իսկ զրադաշտական հռգևորականությունը՝ երկրի գլխավոր քաղաքական և տնտեսական ուժերից մեկը։
 
=== Շապուհ II ===
[[Պատկեր:Shapur.jpg|100px|մինի|աջից|Շապուհ II]]
[[Պատկեր:Sasanians coins style.jpg|100px|մինի|աջից]]
Շապուհ II-ը ([[309]]-[[379]]) վերամիավորել է կորցրած տարածքները, ամրապնդել Սասանյանների պետությունը, հաջող պատերազմներ մղել Հռոմի դեմ։ [[363]] թվականին հռոմեական կայսր Հովիանոսի հետ կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմեական կայսրությունը Սասանյանների պետությունը զիջել Է Միջագետքի վիճելի տարածքները՝ Աղձնիք և, Մոկքը։ Այդ պայմանագիրը գործողությունների ազատություն է տվել Շապուհ II-ին, որը [[364]] թվականին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Չկարողանալով հաղթահարել Հայաստանի դիմադրությունը զենքի ուժով՝ նա խաբեությամբ գերել է Հայոց արքա [[Արշակ Բ]]-ին։ Այնուհետև պարսկական զորքերը ասպատակել են Հայաստանը, բազմահազար գերիներ տարել [[Պարսկաստան]]։ Սակայն [[371]]-[[372]] թվականներին հայ-հռոմեական զորքերը ջախջախել են պարսկական զորքերին և խափանել Հայաստանը նվաճելու՝ Շապուհ II-ի փորձը։ Նրա օրոք ամրապնդվել է թագավորի և զրադաշտական հոգևորականության իշխանությունը, մեկ անգամ ևս համակարգվել է «Ավեստան» (վերջնական խմբագրումը կատարվել է [[VI դար]]ում)։ Ուժեղացել է կրոնական հալածանքը՝ հատկապես [[քրիստոնյա|քրիստոնյաների]] նկատմամբ։
 
=== Շապուհ III ===
[[Պատկեր:Shapour III (4690829096).jpg|100px|մինի|աջից|Շապուհ III ]]
[[Պատկեր:ShapurIIICoinHistoryofIran.jpg|100px|մինի|աջից]]
Շապուհ II-ից հետո կառավարել են մի շարք թույլ տիրակալներ․ Շապուհ III-ի օրոք ([[383]]-[[388]]) Հայաստանը բաժանվել է (387) Հռոմեական կայսրության և Սասանյանների պետության միջև, Հայաստանի մոտ 4/5 մասը անցել է Սասանյանների տիրապետության տակ։ [[Հազկերտ I]] ([[399]]-[[421]]) որոշ չափով թուլացրել է ավագանու և մոգերի ազդեցությունը, վարել կրոն, հանդուրժողականության քաղաքականություն Հայաստանի և Պարսկաստանի քրիստոնյաների հանդեպ, դրանից դժգոհ հոգևորականությունը և ազնվականությունը գահընկեց են արել Հազկերտ I-ին։
 
Վահրամ (Բահրամ, Վռամ) V Գոռի օրոք ([[421]]-[[439]]) Սասանյանները վերացրել են (428) հայ Արշակունիների թագավորությունը․ Հայաստանը դարձել է մարզպանություն։
 
=== Հազկերտ II ===
[[Հազկերտ II]]-ը ([[439]]-[[457]]) Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար վարել է հայկական նախարարական ուժերը ջլատելու քաղաքականություն, պահանջել կրոնափոխություն։ Դա առաջացրել է ապստամբություն ([[Վարդանանց պատերազմ]], [[Ավարայրի ճակատամարտ|Ավարայրի ճակատամարտ 451]])։ Ապստամբություններ են տեղի ունեցել նաև [[Վիրք|Վիրքում]] և [[Աղվանք|Աղվանքում]]։ Սասանյանների օրոք նոր, «արքայական» քաղաքների (Նև Շապուհ, Փերոզ Շապուհ, Գունդի Շապուհ, Վեհ Շապուհ և այլն) շինարարությունն ուղեկցվել է հին քաղաքների ինքնավարության վերացմամբ։ Պետության մեջ կարևոր դեր են կատարել վազուրգ-ֆրամաթարը (առաջին մինիստր), մոգպետան մոգպետը, էրան սպահպատը (գլխավոր հրամանատար) և այլ բարձր պաշտոնյաներ։ Իշխանության կենտրոնացումը բարձր ազնվականության ներկայացուցիչների, զորահրամանատարների և քրմության ձեռքին ուղեկցվել է պարսկ․ համայնքի շահագործման ուժեղացմամբ և V դարի հասարակական ու տնտեսական ճգնաժամի աճով։
 
=== Պերոզ ===
[[Պատկեր:Peroz.jpg|100px|մինի|աջից]]
[[Պատկեր:Dinar of Peroz II LACMA M.77.56.22 (2 of 2).jpg|100px|մինի|աջից]]
[[Պատկեր:Perozi.jpg|100px|մինի|աջից]]
Մինչև V դարի կեսը Սասանյանների պետությունը հաջողությամբ պայքարել է արևելքից և հյուսիսից իրենց սպառնացող ցեղերի դեմ, սակայն [[Հեփթաղներ|հեփթաղների]] դեմ պայքարն ավարտվել է պարտությամբ, իսկ արքա [[Պերոզ|Պերոզը]] ([[459]]-[[484]])՝ սպանվել։ Սասանյանների պետությունը կորցրել է Մարվից արևելք գտնվող մարզերը։ Պերոզի օրոք ընդդեմ Սասանյանների կեղեքիչ քաղաքականության Հայաստանում և Անդրկովկասում բռնկել է ապստամբություն ([[Վահանանց պատերազմ]] [[481]]-[[484]])։ V դարի 90-ական թվականներին սկզբնավորվել է [[մազդակյան շարժում]]ը, որի հետևանքով խոր փոփոխություններ են կատարվել երկրի կառավարման համակարգում, սոցիալ-քաղաքական կառուցվածքում և մշակույթի մեջ։ Սկսել են զարգանալ և ամրապնդվել ֆեոդալական հարաբերությունները։ Գյուղական համայնքի ներսում գույքային շերտավորման հետևանքով երևան է եկել ազատ դեհկանների խավը, որոնցից աստիճանաբար առանձնացել են մանր և միջին հողատերերը։ Նրանցից կախման մեջ են ընկել համայնքի աղքատացած անդամները։ V դարում շնչահարկից և գյուղատնտեսական մթերքներից գանձվող հարկից (բերքի 1/6-ից մինչև 1/3-ը) բացի գյուղացիները վճարել են այլևայլ հարկեր, կատարել պարհակներ։
 
=== Խոսրով I ===
Խոսրով I Անուշիրվանի (531-[[579]]) և [[Կավադ I]]-ի ([[488]]-[[496]], [[498]]/[[499]]-[[531]]) [[Ռեֆորմացիա|ռեֆորմները]] կարգավորել են հարկային, ֆինանսական համակարգը, վերացել է տեղական իշխանություններին ենթակա [[Աշխարհազոր|աշխարհազորը]], ստեղծվել է կանոնավոր և մշտական բանակ։ Խոսրով I-ի հարկային քաղաքականությունը Հայաստանում առաջ է բերել նոր ապստամբություն [[571]]-[[572]] թվականներին։ Մինչև VI դարի սկիզբը Սասանյանների պետությունը [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] նկատմամբ վարել է հիմնականում խաղաղ քաղաքականություն․ պատերազմ նրանց միջև սկսվել է [[502]] թվականին։ Հայաստանը իր կողմը գրավելու համար Կավադ I-ը 502 թվականին ճանաչել է Հայոց եկեղեցու անկախությունը։ 502-[[503]] թվականների ընթացքում պարսկական զորքերը ավերել են Միջագետքի բյուզանդական մասը և [[Ասորիք|Ասորիքը]], գրավել Ամիդը, սակայն [[Կովկաս|Կովկասից]] [[Հոներ|հոների]] արշավանքի պատճառով Պարսկաստանը ստիպված էր հաշտություն կնքել (505 կամ 506)։ Հետագա պատերազմները ([[527]]-[[532]], [[540]]-[[562]]) ունեցել են փոփոխակի հաջողություն, չեն ազդել երկու երկրների սահմանների փոփոխության վրա։ [[558]]-[[568]] թվականներին ջախջախվել են հեփթաղները, Սասանյանների պետության մեջ ընդգրկվել են [[Աֆղանստան|Աֆղանստանի]] և [[Միջին Ասիա]]յի մի շարք շրջաններ, մուռ [[570]] թվականին պարսկական զորքերը գրավել են [[Եմեն|Եմենը]], մոտ 589/590 թվականին ջախջախել Սասանյանների պետության տարածք ներխուժած [[Թյուրքեր|թյուրքերին]]։
 
=== Խոսրով II ===
 
[[Խոսրով II Ափարվեզ]]ի ([[591]]-[[628]]) օրոք ավարտվել է (591) Բյուզանդիայի և Սասանյանների պետության միջև [[572]] թվականին սկսված պատերազմը։ Պարսկաստանը, զորավար Վահրամ Չուբինի ապստամբությունը ճնշելու գործում Բյուզանդիայի օգնության դիմաց, զիջել է նախկինում գրաված որոշ տարածքներ, իսկ Հայաստանը բաժանվել է (591) երկու երկրների միջև։ [[602]]-[[629]] թվականների պարսկա-բյուզանդական պատերազմի սկզբնական շրջանում պարսկական զորքերը գրավել են Բյուզանդիայի արևելյան և հարավային մի շարք նահանգներ, երեք անգամ մոտեցել [[Բոսֆոր|Բոսֆորին]], սակայն անհաջողության են մատնվել, Խոսրով II գահընկեց է արվել։ [[629]] թվականի հաշտությամբ Սասանյանների պետությունը Բյուզանդիային է զիջել Խոսրով II-ի գրաված բոլոր տարածքները։ Երկարատև պատերազմները, որոնք հյուծել էին Սասանյանների պետության նյութական ռեսուրսները, և հարկերի ծանրացումը թուլացրել են Սասանյանների պետության քաղաքական և տնտեսական հզորությունը։ [[628]]-[[632]] թվականների ընթացքում փոփոխվել է շուրջ 10 գահակալ։
 
=== Հազկերտ III ===
Հազկերտ III-ի ([[632]]-[[651]]/[[652]]) օրոք Սասանյանների պետությունը նվաճել են արաբները։
 
== Սասանյան Պարսկաստանի արքայացանկը ==
* [[Սասան]]
* [[Պապակ]], Սասանի որդի ([[209]] - [[220]])
* [[Շապուհ I]], Պապակի որդի ([[209]] - [[220]])
* [[Արտաշիր Պապական]], Պապակի որդի ([[224]] - [[239]])
* [[Պերոզ Ա]] ([[239]])
* [[Շապուհ Ա]] ([[260]] - [[274]])
* [[Որմիզդ Ա]] ([[260]] - [[274]])
* [[Վռամ Ա]] ([[274]] - [[276]])
* [[Վռամ Բ]] ([[276]] - [[293]])
* [[Վռամ Գ]] ([[293]])
* [[Ներսես]] ([[293]] - [[302]])
* [[Որմիզդ Բ]] ([[302]] - [[309]])
* [[Շապուհ Բ]] ([[309]] - [[379]])
* [[Արտաշիր Բ]] ([[379]] - [[383]])
* [[Շապուհ Գ]] ([[383]] - [[388]])
* [[Վռամ Դ]] ([[388]] - [[399]])
* [[Հազկերտ Ա]] ([[399]] - [[421]])
* [[Վռամ Ե]] ([[421]] - [[439]])
* [[Հազկերտ Բ]] ([[439]] - [[457]])
* [[Որմիզդ Գ]] ([[457]] - [[459]])
* [[Պեռոզ]] ([[459]] - [[484]])
* [[Բաղաշ]] ([[484]] - [[488]])
* [[Կավադ Ա]] ([[488]] - [[496]], [[498]] - [[531]])
* [[Զամասպ]] ([[496]] - [[498]])
* [[Խոսրով Ա (Պարսից արքա)|Խոսրով Ա]] ([[531]] - [[579]])
* [[Որմիզդ Դ]] ([[579]] - [[590]])
* [[Վռամ Չուբին]] (ոչ Սասանյան տոհմից) գահի անուն՝ Վռամ Զ ([[590]] - [[591]])
* [[Խոսրով Բ (Պարսից արքա)|Խոսրով Բ]] ([[590]] - [[628]])
* [[Կավադ Բ]] ([[628]])
* [[Արտաշիր Գ]] ([[628]] - [[629]])
* [[Ֆարուխան Շահրվարազ]] (ոչ Սասանյան տոհմից), Խոսրով Բ զորավար, շահնշահ ([[629]])
* [[Բորանդուխտ]], Խոսրով Բ դուստր ([[629]] - [[630]])
* [[Հազարմդուխտ]], Խոսրով Բ դուստր ([[630]] - [[631]])
* [[Ֆարուխզադ Խոսրով]] ([[631]] - [[632]])
* [[Հազկերտ Գ]] ([[632]] - [[651]])
 
== Արտաքին հղումներ ==
* [http://gumilevica.kulichki.net/HE2/he2102.htm Սասանյան թագավորությունը]
* [http://web-collection.ru/collection/237/ Սասանյան արծաթի հավաքածու]
 
{{ՀՍՀ}}
 
{{Միջնադար}}
82 200

edits