«Վարդան Արևելցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
==Կյանքն ու գործունեությունը==
Կրթությունն ստացելԿրթություն է ստացել [[Նոր Գետիկի վանք]]ում (աշակերտել է [[Մխիթար Գոշ]]ին), այնուհետև՝ [[Տավուշ]]ի [[Խորանաշատ]]ի վանքում՝ [[Վանական Վարդապետ]]ի մոտ: Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թ-ին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն: Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39թթ., 1252–53թթ.): 1239 թ-ին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել [[Հեթում Ա]] թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ: Մասնակցել է Սսի 1243 թ-ի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թ-ին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին: 1248 թ-ին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը: [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և Հռոմի պապի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թ-ի ժողովի ընդունած կանոնների մշակմանը: 1252 թ-ին վերադարձել է Հայաստան, գումարել Հաղպատի և Ձագավանի եկեղեցական ժողովները, հիմնել Սաղմոսավանքի, Թեղենյաց մենաստանի, Աղջոց վանքի, Խոր վիրապի, Հառիճի վանքի, Խորակերտի դպրոցները: Խոր վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ [[Գևորգ Սկևռացի]]ն, [[Հովհաննես Երզնկացի Պլուզ]]ը, [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Գրիգոր Բալուեցի]]ն և ուրիշներ:
 
Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում: Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իսկ Գրիգոր Տաթևացին նրան միշտ ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով:
 
==Մատենագիտական ժառանգությունը==
===Աստվածաբանական երկեր===
Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր: Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր: Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր: Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]] համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը:
ԲազմաթիվՎարդան Արևելցու բազմաթիվ և բազմաբնույթ են Վարդան Արևելցու ճառերըճառերում, խրատներըխրատներում, ներբողներններբողներում ու թղթերը,թղթերում որոնք արծարծումարծարծվում են աստվածաբան. խնդիրներ, ծիսական հարցեր, կամ նվիրվածփառաբանվում են սուրբերի կյանքին ու գործունեությանը:Հայ Առանձնանումեկեղեցու են՝սուրբերը («Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» և այլն):
 
Վարդան Արևելցին մեծ ուշադրություն է դարձրել երաժշտության տեսության և գեղագիտության հարցերին, անդրադարձել ձայնեղանակների մասին ուսմունքին, երաժշտության զգայական մեծ ազդեցությանը: Նա հայտնի է նաև որպես բեղուն շարականագիր: Վարդան Արևելցին` հեղինակել է Շարակնոցում Աստվածածնի ծննդյան առաջին կանոնը («Որ նախիմաց իմաստութեամբ»), տասներկու առաքյալների օրհնությունը («Ի յանսահման ծովէն») և ս. Թարգմանչաց կանոնի օրհնության երկու պատկերները («Որք զարդարեցին» և «Որ թագաւորաց»):
 
Վարդան Արևելցու աստվածաբանական երկասիրություններից առանձնանում է «Լուծմունք ի Ս. Գրոց» ժողովածուն՝ գրված Հեթում Ա թագավորի պատվերով (հայտնի է նաև «Ժղլանք» անունով): Այն կազմված է բազմաբնույթ նյութերից, շարադրված է դյուրըմբռնելի միջին հայերենով, ունի հանրագիտարանային բնույթ, եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից մեկը:
 
===«Հաւաքումն պատմութեան»===
Վարդան Արևելցու պատմական բնույթի գլխավոր երկասիրությունը «Հաւաքումն պատմութեան» գիրքն է, որը համընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեջ: Բաղկացած է «Նախերգանքից» և հարյուր գլխից: Բուն պատմությունն սկսվումսկսում է Բաբելոնյան աշտարակաշինությունից և հասնումհասցնում մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (12671267թ.): Որպես սկզբնաղբյուր հեղինակն օգտագործել է նախորդ գրեթե բոլոր հայ պատմիչների ու մատենագիրների, իր ժամանակակիցներից՝ Վանական Վարդապետի, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների աշխատությունները, վիմական արձանագրություններ, դիվանատան փաստաթղթեր, ժողովրդական պատումներ, Եվսեբիոս Կեսարացու աշխատությունները: Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ XII դ. վերջի և XIII դ. պատմական իրադարձությունների նկարագրությունը: Երկը կարևոր աղբյուր է այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար:
 
===Այլ բնույթի աշխատություններ===