«Արևելյան Թիմոր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ)
 
'''Արևելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետությունը''' ('''Արևելյան Թիմոր''', '''Թիմոր Լեշթի''' կամ '''Թոմոր Լեսթե''') պետություն է [[Հարավ-Արևելյան Ասիա]]յում, որը զբաղեցնում [[Թիմոր]] կղզու արևելյան մասը, նաև փոքր էկսկլավ ([[Օկուսի Ամբենո]] շրջանը) արևմտյան մասում և երկու կղզյակ՝ [[Ատաուրու]] (հյուսիսում) և [[Ժակու]] (արևելքում)։ Արևելյան Թիմորի բնակչությունը անցնում է 1 միլիոնից։ Սահմանակից է [[Ինդոնեզիա]]-ին ։
 
== Աշխարհագրական դիրքը ==
Արևելյան Թիմորը գտնվում է Հարավարևելյան [[Ասիայում]]: Զբաղեցնում է Թիմոր կղզու արևելյան մասը և երկու կղզյակ՝ Ատաուրու (հյուսիսում) և Ժակու (արևելքում): Սահմանակից է Ինդոնեզիային: Տարածքը 14 900 կմ է:
 
== Բնակչություն ==
Բնակչության թիվը 780 հազ. մարդ (2009 թվական): Բնակչության միջին խտությունը 52,3 մարդ: Ազգային կազմ՝ [[մալայացիներ]], չինացիներ: [[Ուրբանիզացման մակարդակ|Ուրբանիզացման մակարդակը]] 10%: Պետական լեզուն՝ [[պորտուգալերեն]]:
 
== Կրոն ==
Կաթոլիկներ (90%), [[Մահմեդական|մահմեդականներ]], բողոքականներ, հինդուիստներ և այլք:
 
== Պետական կառուցվածք ==
Պետությունը գտնվում է կայացման փուլում: Պետական կարգը՝ հանրապետություն: Պետության ղեկավարը նախագահն է: Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Միապալատ ազգային պառլամենտ: Մայրաքաղաքը՝  [[Դիլի]] (400 հազ. մարդ):
 
== Տնտեսություն ==
Արևելյան Թիմորը պատկանում է տնտեսապես թույլ զարգացած երկրների թվին: Գյուղատնտեսական երկիր է: Մշակում են եգիպտացորեն, գարի, [[բրինձ]], [[սուրճ]], [[բանան]], [[սոյա]], մրգեր, [[բանջարեղեն]]:
 
Զբաղվում են անասնապահությամբ: Կան նավանորոգման, գյուղատնտեսական հումքի վերամշակման, ձեռնարկություններ: Արտահանում է [[սուրճ]], փայտանյութ:
 
Ներմուծում է նավթամթերք, սննդամթերք, մեքենաներ, սարքավորումներ, շինանյութ: Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ [[Ավստրալիա]], [[Պորտուգալիա]], [[Ինդոնեզիա]], [[Չինաստան]]:
 
[[ՀՆԱ]]-ն՝ մեկ շնչի հաշվով 454 ԱՄՆ դոլար: Դրամական միավորը՝ ԱՄՆ [[դոլար]]:
 
== Պատմություն ==
[[1976 |1976 թվականից]] օկուպացված է Ինդոնեզիայի կողմից՝ հակառակ [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի: [[1999]] թվականին երկրում անցկացվել է հանրաքվե և բնակչության 78%-ը քվեարկել է ի օգուտ անկախության: [[2002]] թվականի մայիսին ՄԱԿ-ը հայտարարել նոր անկախ պետության առաջացման մասին:
 
{{ՎՊԵ|East Timor|Արևելյան Թիմոր}}
2277

edits