«Իռացիոնալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Իռացիոնալիզմ'''({{lang-lat|}} irrationalis — ոչ բանական), փիլիսոփայական իդեա¬ լիստականիդեալիստական ուսմունք, որը սահմանափա¬ կումսահմանափակում է բանականության ճանաչողական հնարավորությունները՝ որպես այլընտրանք առաջադրելով ըմբռնողության ոչ տրամաբանական միջոցներ՝ զգայական կամ բանական ինտուիցիան, անմիջական ապրումը, հայեցողությունը ևն: Լայն իմաստով վերցված իռացիոնալիզմ իր մեջ ներառում է կրոնափիլիսոփայական ուսմունքները, որոնք հայտնությունն ու հավատհակադրում են գիտական ճանաչողությանը: Սակայն, ‘ բուն իմաստով, իռացիոնալիզմ հանդես է եկել XVIII դ. վերջերից (Ֆ. Ցակոբի, Ֆ., Շելինգ, Ա. Շոպենհաուեր)՝ ի հակակշիռ Նոր ժամանակի ռացիոնալիզմի: XIX—XX դդ. իռացիոնալիզմ արտացոլում է բուրժ. հեղափոխությունների շրջանի լավատեսական գաղափարախոսությունից և հասարակական կյանքի ու մարդու կեցության բանական բացատրությունից հրաժարվելը: Մյուս կողմից, իռացիոնալիզմի մեջ իր ծայրահեղ արտահայտությունը կարող է գտնել նաև դժգոհությունը «բանականորեն կազմակերպված» արդյունաբերական հասարակության տեխնիցիզմից, որը կապիտալիզմի պայմաններում ուղղվում է մարդկային անհատականության, բարոյական, գեղագիտական արժեքների և հասարակական իդեալների դեմ. այս առումով իռացիոնալիզմ հակասցիենտիզմի արտահայտություն է: իռացիոնալիզմի հասարակական դրդապատճառների այս երկվությունը դրսևորվում է իռացիոնալիզմ դավանող մտածողների ու փիլ. դպրոցների (կյանքի փիլիսոփայության նիցշեական և բերգսոնյան տարատեսակներ, էկզիստենցիա լիզմի զանազան ճյուղավորումներ ևն) ոչ միատարրության մեջ: իռացիոնալիզմ հակադրություն Ի-իիռացիոնալիզմի, մարքսիստական փիլիսոփայությանը հատուկ է իմացաբանական և սոցիալա¬ կանսոցիալական լավատեսությունը: Տես նաև Ինւոուիաիվիզմ: Հ. Գևորգյան