«Կարճևան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
'''Կարճևան''', գյուղ հայկական ԽՍՀ [[Մեղրի]]ի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեպտղաբուծությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, մանկապարտեզ: Կարճևանում և շրջակայքում պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին (12 դար), գյուղատեղի, գերեզմանոցներ, դամբարաններ:
 
=== Պատմությունը ===
Գյուղ է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Մեղրի քաղաքից 12 կմ արևմուտք, երեք կողմերից լեռներով շրջապատված, հովտում, բարձունքի վրա: Ունի գեղեցիկ դիրք, մեղմ ու առողջարար կլիմա: Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն, թեք տանիքներով ու հարմարավետ: Կարճևանը հիշատակվում է 10-րդ դարից: Այն հայոց Սմբատ Բագրատունի թագավորը (890-914թթ.) գնել և նվիրել է Տաթևի Վանքին: Մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Արևիք գավառի մեջ, և երբեմն հիշատակվում է նաև իբրև «մեծ աւան»: Ըստ հին հարկացուցակի (13-րդ դար)՝ Կարճևանը Տաթևի վանքին տարեկան վճարում էր 12 միավոր (դրամ) հարկ, նոր հարկացուցակով (18-րդ դար)՝3400 դահեկան պտղի հարկ: Ըստ հիշատակությունների Կարճևանի հարավ-արևմուտքում գտնվում էր Կարճևանի կամ սուրբ Ստեփանոս վանքը: Նախկինում ուներ իջևանատուն: Գյուղի մոտ են գտնվում Կարճևանի բերդի ավերակները: Եվրոպացի ճանապարհորդ Դյուբուան հիշատակում է, որ 1834 թ-ին Կարճևանի մոտ արծաթ էին արդյունահանում: Ըստ Ղ.Ալիշանի Կարճևանը Դյուբուան շփոթել է Ագարակ գյուղի հետ:
=== Բնակչությանը: ===
1831-ին ուներ 154,1897-ին՝ 489, 1926-ին՝ 566, 1939-ին՝ 617, 1959-ին՝ 590, 1970-ին՝ 507, 1979-ին՝ 506 բնակիչ, որոնց մի մասի նախնինները գաղթել են Պարսկահայաստանից 1828-1829թթ:
Կարճևանի բնակիչները աչքի են ընկնում բարեկրթությամբ, հյուրասիրությամբ: Արտակարգ մաքրասեր են, բնակարանները հարդարում ու կահավորում են ճաշակով:Նրանք լավագույն գինեգործներ են, նախկին շերամապահներ:
=== Պետական տնտեսությունը ===
ՀՍՍՀ-ի ժամանակաշրջանում գյուղի պետական տնտեսությունը Կուրիս և Գուդեմնիս գյուղերի հետ միասին զբաղվել է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, շերամապահությամբ: Գյուղում եղել է թռչնաբուծական ֆաբրիկա:
Ներկայումս հողերի զգալի մասը չեն մշակվում և անգործության են մատնվել և չորացել են: Դրա պատճառներից են ինչպես հարակից գործող պղնձամոլիբդենային հանքարդյունաբերության վնասակար ազդեցությունը շրջանի էկոլոգիական վիճակի վրա ինչպես նաև ոռոգման խնդիրները:
=== Հասարակական կյանքը ===
Գյուղը ունի ութամյա դպրոց, ակումբ-գրադարան, կինոդահլիճ, մանկապարտեզ: Գյուղն ունի անշուք մի եկեղեցի Սուրբ Աստվածածին անունով
=== Կոմունիկացիաներ ===
Խմելու ջուրը ջրմուղով բերվում է 2-3կմ հեռավորությունից: Գյողի այգիներին կենդանություն է տվել Կարճևանի ջրանցքը, որը սնվել է Մեղրու գետից: Ներկայումս այն չի գործում:
=== Անվանի գործիչներ: ===
Կարճևանում են ծնվել գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱ թղթակից անդամ Ա.Ա.Մաթևոսյանը, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ՝ Սուրեն Սարգսյանը:
== Տես նաև ==
* [[Կարճեվանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ)]]