«Ինստիտուցիոնալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Content deleted Content added
Նոր էջ «'''Ինստիտուցիոնալիզմ''' ({{lang-lat|insti- tutio}} -հրահանգ, հորդոր), 1. 20-րդ դարի բուրժուական պետականագիտութ...»:
(Տարբերություն չկա)

11:15, 18 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ինստիտուցիոնալիզմ (լատին․՝ insti- tutio -հրահանգ, հորդոր), 1. 20-րդ դարի բուրժուական պետականագիտության ուղղություն: Ինստիտուցիոնալիիզմ հասարակության, պետության և իրավունքի խնդիրների քննարկման հիմքը համարում է «ինստիտուցիան»՝ որոշակի նպատակով միավորված մարդկանց կայուն խումբը (ընտանիք, կուսակցություն, տրեստ, եկեղեցի, արհմիություն, պետություն են): Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչները (ժ. Ռենար, Մ. Օրիու, Գ. Գուրվիչ, ժ. Բյուրդո (Ֆրանսիա), Ս. Ռոմանո (Իտալիա), Դ. Ստրեյչի, Ս. Ֆայներ (Մեծ Բրիտանիա)) ժխտում են պետության գերիշխանության գաղափարը: Նրանց կարծիքով 20-րդ դարի քաղաքական իշխանությունն իբր հասարակության տարբեր խմբերի ու շերտավորումների համաձայնեցված գործունեության արդյունք է, պետության ստեղծած իրավունքը՝ բազմաթիվ ինստիտուցիաների իրավունքներից մեկը: Ինստիտուցիալիզմը հակադրվում է դասակարգերի ու պետության մարքսլենինյան տեսությանը, հավասարության նշան դնում պետության և մարդկանց ամեն մի միավորման միջև, սքողում կապիտալիստական պետության բուն էությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ինստիտուցիոնալիզմի գաղափարները դարձան «իշխանության դիֆուզիա»ն «պլյուրալիստական դեմոկրատիա» բուրժուառեֆորմիստական տեսությունների հիմքը: 2. Հոսանք 20-րդ դարի ամերիկյան բուրժուական քաղաքատնտեսության մեջ, հիմնվում է կապիտալիզմի տնտեսական պրոցեսների էության և շարժիչ ուժերի, առավելապես արտատնտեսական մեկնաբանման վրա: Ինստիտուցիոնիզմը չունի միասնական տնտեսական տեսություն և տրոհվում է երեք ուղղությունների, ա. հոգեկենսաբանական՝ կապիտալիզմի սոցիալտնտեսական պրոցեսները բացատրվում են կենսաբանական օրինաչափություններով (Վերլեն ն ուրիշներ), բ. սոցիալական՝ իրավական հարաբերությունները դիտարկվում են որպես կապիտալիզմի սոցիալտնտեսական հարաբերությունների որոշիչներ (Կոմմոնսի գլխավորությամբ), գ. էմպիրիկ՝ մշակում է տնտեսական ցիկլերի և ճգնաժամերի պրոբլեմները (Միտչելլ և ուրիշներ): Կապիտալիզմն արդարացնելու և պաշտպա֊նելու նպատակով, ինստիտուցիաների փոխհարաբերությունների ջատագովական նկարագրմամբ, ինստիտուցիոնալիստները նենգափոխում են կապիտալիստական արտադրաեղանակի օբյեկտիվ օրենքների վերլուծությունը: Դրա հետ մեկտեղ, ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչների աշխատություններում կա կապիտալիստական տնտեսության, հատկապես տնտեսական ցիկլերի և ճգնաժամերի պատմության վերաբերյալ փաստացի հարուստ նյութ, ինչպես և կապիտալիստական հակասությունների որոշ դրսևորումների քննադատություն, որը, սակայն, իրականացվում է մանրբուրժուական դիրքերից:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։