«Ոզնի (հանդես)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Նկարագրություն ==
Ծաղրի զենքով պայքարում է սովետական իրականությանը անհարիր երևույթների դեմ, ծանակում բյուրոկրատներին, պաշտոնամոլներին, բանսարկուներին, օրինազանցներին ևն։ Օրվա հրատապ հարցերին արձագանքող ֆելիետոններից ու թղթակցություններից զատ տպագրում է երգիծական [[Պատմվածք|պատմվածքներ]], [[Բանաստեղծություն|բանաստեղծություններ]], հումորիստական մանրապատումներ։ Ունի «Ոզնու ընդունարան», «Ակամա երգիծաբաններ», «Անօգտակար խորհուրդներ», «Խորթ բարքեր» մշտական խորագրերը։ [[Ծաղրանկար]]ները լրացնում, ամբողջական են դարձնում տեքստային նյութերի երգիծանքն ու [[հումոր]]ը։ Հանդեսի հեղինակությանը նպաստել է [[Լեռ Կամսար]]ի, [[Էդուարդ Խոճիկ|Էդուարդ Խոճիկի]], [[Աշոտ Փալանջյան|Աշոտ Փալանջյանի]], [[Դերենիկ Դեմիրճյան|Դ․ Դեմիրճյան]]ի, [[Նաիրի Զարյան|Ն․ Զարյան]]ի, [[Սուրեն Վահունի|Սուրեն Վահունու]], [[Սերգեյ Արուտչյան|Սերգեյ Արուտչյանի]], Պոդպոմոգովի, [[Արա Բեքարյան|Արա Բեքարյանի]] և ուրիշների աշխատակցությունը։