«Իզոտրոպություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Իզոտրոպետուտյուն''' (իզո... և {{lang-gr|τρόπος}}- ուղղություն), մարմնի կամ տարածության ֆիզիկական հատկ...»:)
 
'''ԻզոտրոպետուտյունԻզոտրոպետություն''' (իզո... և {{lang-gr|τρόπος}}- ուղղություն), մարմնի կամ տարածության [[ֆիզիկա]]կան հատկությունների միատեսակությունը բոլոր ուղղություններով: [[Իզոտրոպ]] են բոլոր [[գազ]]ային, [[հեղուկ]], համասեռ ամորֆ ([[ապակի|ապակենման]]) և մակրոսկոպիկորեն համասեռ մանրաբյուրեղային մարմինները: Գոյություն ունեն որոշ մեծությունների նկատմամբ իզոտրոպ, իսկ մյուսների նկատմամբ անիզոտրոպ (տես անիզոտրոպություն) մարմիններ, օրինակ, [[խորանարդ|խորանարդային]] համակարգի բյուրեղների բեկման ցուցիչները, ջերմային ընդարձակման գործակիցները, էլեկտրահաղորդականությունը բոլոր ուղղություններով միատեսակ են, իսկ առաձգականության մոդուլները, նիստերի աճի արագությունները տարբեր են: Ձևականորեն իզոտրոպետուտյուն արտահայտվում է իբրև կոորդինատների հաշվարկման համակարգի պտույտների նկատմամբ ֆիզիկական համակարգի հատկությունների անփոփոխության (ինվարիանտության) պահանջ: Ֆիզիկական համակարգի և տարածության իզոտրոպետուտյունը հանգեցնում է [[Շարժում|շարժման]] քանակի մոմենտի պահպանման օրենքին (տես ինվաբիանտություն):
 
{{ՀՍՀ}}