«Քննարկում:Ադրբեջանցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
::Հայկ ջան ի՞նչ է նշանակում հոդվածին դեմ լինել, պարզ է որ սա գիտական հոդված չէ ու միշտ էլ ճշտումների կարիք կունենա: Քարտեզը հիմար քարտեզ է, անիմաստ աղբյուրներով, ես ընդամենը էդ քարտեզի տակը հայերեն գրել եմ. հիմար քարտեզ, բայց քանի որ սա հանրագիտարան է այլ ոչ թե ֆորում ուղղակի կիրթ ձևով եմ գրել, նույնիսկ իմաստ չեմ տեսնում այդ հղումների վրա ժամանակ ծախսել, բոլորովին այլ բան է ձևակերպումը, որը կարելի է քննարկել: Եթե դու կամ որևէ մի այլ մասնակից իմ գրածին դեմ եք, քննարկեք ինձ հետ խնդրեմ, ընդհանուր հոդվածը կարդալիս պարզ է դառնում որ գործ ունենք խաբեության հետ, իսկ եթե առանձին-առանձին թվերին կամ նկարներին նայես ուրիշ կարծիք կկազմվի: Հոդվածը գրելիս ես օգտվել եմ անգլ ու ռուս լեզուների Վիքիներից ու մի դպրոցական դասագրքից: Այդ նույն հայ մարդու հուզական պահը իմ մոտ էլ կա, բայց դե պիտի սառը դատենք նայելով թե թեկուզ հենց այդ երկու Վիքիներում ինչ է կատարվում՝ կեղծարարություն, սուտ, հնարովի բաներ, անիմաստ քարոզչություն: Ստիպված ենք այդ ամենի հետ հաշվի նստել ու պայքարել այդ ինֆոյի դեմ: Ի՞նչ նկատի ունես մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանի մասին ասելով, ամեն ինչն էլ գիտենք ու որևէ գաղտնիք չկա այստեղ: Կեղծում են իրենց պատմությունը, կեղծում են նաև մեր իսկ պատմությունը, գողանում ու ոչնչացնում են մեր մշակույթային արժեքները, շատ ագրեսիվ ու խիստ հակահայկական ու հայատյացության քարոզչություն են իրականացնում և այլն: Իհարկե ես պատմաբան չեմ բայց տարատեսակ գրքեր կան որտեղից կարելի է այդ կեղծարարությունը հերքելու համար ամեն փաստարկ ու հիմք գտնել, ընդամենը պետք է դժգոհելու փոխարեն գրքեր կարդալ ու մի քիչ ժամանակ ծախսել այդ ամենը գտնելու համար: Պարտադիր չի թուրքագետ լինել, ես ընդամենը օգտվել եմ դպրոցական դասագրքից, որը հատուկ այս հոդվածը գրելու համար եմ գնել: Այս քննարկումը ես եմ սկսել ու ամեն անգամ որևէ բան ավելանալիս ավտոմատ ցույց է տալիս ինձ մոտ, կարդացել եմ տեղ-տեղ ինչքան որ ժամանակ եմ ունեցել: Երևում է, որ բունը հոդվածը առանց կարդալու սկսել ես Իրանում ապրող ազերիների թվաքանակ փնտրել, դրա վրա ժամանակ ծախսելը անիմաստ է : Իրանում ապրող թուրգալեզու ժողովուրդը չի կարող համարվել ազերի, ազերի անունը վերջերս է շրջանառության մեջ դրվել այսինքն մարդիկ, ժողովուրդներ, որոնք միասին են ապրել, հետո բաժանվել ու ընկել են տարբեր քաղաքական ազդեցությունների տակ ու տարբեր ձևով են զարգացել, մինչ այդ հստակ չձևավորվելով որպես ազգ, չեն կարող հանկարծ կոչվել ինչ որ անունով: Ազերին ի՞նչ է, Ադրբեջանի հանրապետության բնակի՞չ, բա Իրանի խառը-խուռը ժողովուրդը խի՞ պիտի ազերի կոչվի, կամ ադրբեջանցի: Խաբեությունը հենց դրանում է կայանում, իրենք ուղղակի թվեր են կրակում իրենց համոզելով որ շատ են....մի խոսքով երկար պատմություն է: Եթե ժամանակ ունես Կովկասի բնակչության մասին գրքեր կարդալու կարող եմ խորհուրդ տալ մի քանիսը(ռուսերենով):—-[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 18:31, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)
[[Մասնակից:Areguni|Արեգունի]] ջան, միմյանց հետ վիճելու կամ ոչ նպատակային բանավիճելու փոխարեն կարող ենք այս հոդվածի բարելավման նախագիծ մշակել ու իրականացնել։ Այս հոդվածում, անկախ այն հանգամանքից, որ մենք հայեր ենք, պետք է հավաստի տեղեկություններ գրենք։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 19:09, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)
:Եղբայր հոդվածի հիմնական մասը գրված է արդեն: Քանի որ շատ ժամանակ չունեմ ես իմ կարծիքը կասեմ միայն, կասկածելի է «Լեզուն» բաժինը, 18րդ դարի վերջերից և այլն.... պիտի դա փոխվի ու նաև առաջարկում եմ ստեղծել «Պատմության կեղծարարություն» բաժին, բայց դա ծավալուն թեմա է...—-[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 19:23, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)
 
== Բնակչության թիվը ==
Return to "Ադրբեջանցիներ" page.