«Քննարկում:Ադրբեջանցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
Իմիջիայլոց, կարծում եմ ռուսերեն գիտես, այդ նույն նախանձախնդրությամբ կարող ես ռուսերեն Վիքիում [https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D1%86%D1%8B Ադրբեջանցիների] մասին հոդվածում ճշգրտումներ կատարել ու վիճաբանել: Հարգանքներով—-[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 20:35, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
:Բարև, [[Մասնակից:Areguni|հարգելի Արեգունի]]: Ես այդքան էլ ճիշտ չեմ համարում քո այն դիտարկումը, որ Գարդմանահայը միակ դեմ մարդն է այս հոդվածին: Նախ՝ լինելով հարևաններ՝ մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանի մասին: Ուստի շատ խմբագիրներ կարող են դեմ լինելով հանդերձ՝ որևէ փաստարկ կամ հիմք չունենան հակառակվելու: Բանն այն է, որ նույնիսկ Ադրբեջանում ապրած հայերը չեն կարող հստակ արտահայտվել այդ հարցի շուրջ: Դա հասու է միայն եզակի պատմաբանների ու թուրքագետների: Բացի այդ, վիքիպեդիան այն հարթակն է, որը չարժի անձնավորել, դա հանգեցնում է հիմնականում վատ հանգամանքների: Առհասարակ էական չէ, թե ով ինչ դժգոհություն ունի, կարևորը այն է, թե ինչքանով է այդ դժգոհութունը տեղին կամ ավելորրդ, լուծելի կամ քննարկման առարկա: Հոդվածի պարունակության համար՝ այո, շատ արդարացի բաներ կան գրված, ես համաձայն եմ, վատ աշխատանք չէ: Ամեն մարդ չէ, որ կարող էր հանձն առնել այսպիսի գործ անելու: Դա այդ տեսանկյունից գովելի է ու խրախուսական: Նկատեցի, որ գարդմանահայի հիմնական դժգոհությունը թվաքանակի հետ էր կապված ու քարտեզի: Թվաքանակի մասին մանրամասն գրել եմ սույն քննարկման մեջ՝ առանձին վերնագրով, իսկ տարածքի՝ [https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80 այստեղ], ու կարծես թե թեման փակվել է: Մնում է քարտեզի հարցը: Ես չգիտեմ, թե որտեղից ու ինչ ճշտությամբ է այն վերցված, բայց կարող եմ հավելել, որ քրդերի տարածումը քիչ է, նրանք ավելի մոտ են Ուրմիո լճին, քան քարտեզում է: Բացի այդ, եթե Ռ տառով նշված է ռուսնեի գյուղերը կովկասյան Ադրբեջանում, ուրեմն նույն տրամաբանությամբ էլ Հ տառով կարելի էր նշել հայկական բնակավայրերը Իրանում: Քարտեզի թերություններից է այն, որ Թալիշստանի արևելքում անհատ գույնով է ներկված, որը ոչինչ չի ասում: Բացի այդ, ներբեռնված նկարը ունի հղում, որը տանում է Վրաստանի էթնիկ քարտեզ, իսկ այդ 2 քարտեզների՝ այս մեծի ու Վրաստանի, էթնիկ սահմանները չեն համընկնում: Քարտեզը քարտեզով, բայց հոդվածում այլ հարցեր էլ կան, որ անճշտություններ ու թերություններ ունեն, դեռ կնայեմ: Եվ վերջում, կրկնվեմ՝ ոչ ես, ոչ դու, ոչ էլ գարդմանահայը, չենք կարող հարյուր տոկոսանոց բան գրել: Մենք մասնագետը չենք: Ու ամեն դիտարկում ու քննարկում անում ենք ոչ մասնագետի, ավելի կոնկրետ՝ հայ մարդու աչքերով: Ուստի կա նուրբ զգացմունքների պահ: Հոդվածի համար շնորհակալություն, խորհուրդ կտայի կարդայիր այս քննարկման էջը: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 21:36, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
::Հայկ ջան ի՞նչ է նշանակում հոդվածին դեմ լինել, պարզ է որ սա գիտական հոդված չէ ու միշտ էլ ճշտումների կարիք կունենա: Քարտեզը հիմար քարտեզ է, անիմաստ աղբյուրներով, ես ընդամնեըընդամենը էդ քարտեզըքարտեզի վերցրել եմ ուտակը հայերեն տակը գրել եմ. հիմար քարտեզ, բայց քանի որ սա հանրագիտարան է այլ ոչ թե ֆորում ուղղակի կիրթ ձևով եմ գրել, նույնիսկ իմաստ չեմ տեսնում այդ հղումների վրա ժամանակ ծախսել, բոլորովին այլ բան է ձևակերպումը, որը կարելի է քննարկել: Եթե դու կամ որևէ մի այլ մասնակից իմ գրածին դեմ եք, քննարկեք ինձ հետ խնդրեմ, ընդհանուր հոդվածը կարդալիս պարզ է դառնում որ գործ ունենք խաբեության հետ, իսկ եթե առանձին-առանձին թվերին կամ նկարներին նայես ուրիշ կարծիք կկազմվի: Հոդվածը գրելիս ես օգտվել եմ անգլ ու ռուս լեզուների Վիքիներից ու մի դպրոցական դասագրքից: Այդ նույն հայ մարդու հուզական պահը իմ մոտ էլ կա, բայց դե պիտի սառը դատենք նայելով թե թեկուզ հենց այդ երկու Վիքիներում ինչ է կատարվում՝ կեղծարարություն, սուտ, հնարովի բաներ, անիմաստ քարոզչություն: Ստիպված ենք այդ ամենի հետ հաշվի նստել ու պայքարել այդ ինֆոյի դեմ: Ի՞նչ նկատի ունես մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանի մասին ասելով, ամեն ինչն էլ գիտենք ու որևէ գաղտնիք չկա այստեղ: Կեղծում են իրենց պատմությունը, կեղծում են նաև մեր իսկ պատմությունը, գողանում ու ոչնչացնում են մեր մշակույթային արժեքները, շատ ագրեսիվ ու խիստ հակահայկական ու հայատյացության քարոզչություն են իրականացնում և այլն: Իհարկե ես պատմաբան չեմ բայց տարատեսակ գրքեր կան որտեղից կարելի է այդ կեղծարարությունը հերքելու համար ամեն փաստարկ ու հիմք գտնել, ընդամենը պետք է դժգոհելու փոխարեն գրքեր կարդալ ու մի քիչ ժամանակ ծախսել այդ ամենը գտնելու համար: Պարտադիր չի թուրքագետ լինել, ես ընդամենը օգտվել եմ դպրոցական դասագրքից, որը հատուկ այս հոդվածը գրելու համար եմ գնել: Այս քննարկումը ես եմ սկսել ու ամեն անգամ որևէ բան ավելանալիս ավտոմատ ցույց է տալիս ինձ մոտ, կարդացել եմ տեղ-տեղ ինչքան որ ժամանակ եմ ունեցել: Երևում է, որ բունը հոդվածը առանց կարդալու սկսել ես Իրանում ապրող ազերիների թվաքանակ փնտրել, դրա վրա ժամանակ ծախսելը անիմաստ է : Իրանում ապրող թուրգալեզու ժողովուրդը չի կարող համարվել ազերի, ազերի անունը վերջերս է շրջանառության մեջ դրվել այսինքն մարդիկ, ժողովուրդներ, որոնք միասին են ապրել, հետո բաժանվել ու ընկել են տարբեր քաղաքական ազդեցությունների տակ ու տարբեր ձևով են զարգացել, մինչ այդ հստակ չձևավորվելով որպես ազգ, չեն կարող հանկարծ կոչվել ինչ որ անունով: Ազերին ի՞նչ է, Ադրբեջանի հանրապետության բնակի՞չ, բա Իրանի խառը-խուռը ժողովուրդը խի՞ պիտի ազերի կոչվի, կամ ադրբեջանցի: Խաբեությունը հենց դրանում է կայանում, իրենք ուղղակի թվեր են կրակում իրենց համոզելով որ շատ են....մի խոսքով երկար պատմություն է: Եթե ժամանակ ունես Կովկասի բնակչության մասին գրքեր կարդալու կարող եմ խորհուրդ տալ մի քանիսը(ռուսերենով):—-[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 18:31, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)
 
== Բնակչության թիվը ==
Return to "Ադրբեջանցիներ" page.