«Իոնոլորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Մթնոլորտ ՀոթՔաթ գործիքով
Տող 8.
 
Ավելի շատ ուսումնասիրված է ''ներքին'' իոնոլորտը։ Ներքին իոնոլորտում գոյություն ունի մի քանի լիցքերի ոչ վառ արտահայտված համակենտրոնացում, որոնք կոչվում են ''իոնոլորտի գոտիներ'' կամ ''շերտեր''։ Շերտերն ընդունված է նշանակել '''D''', '''E''', '''F''' պայմանանշաններով։
 
== Իոնոլորտի կառուցվածքը ==
=== D շերտ ===
Տող 22 ⟶ 23՝
F շերտի իոնացումը կախված է աշխարհագրական լայնությունից և երկարությունից, որը կապված է տեղի գեոմագնիսական լայնության ազդեցության հետ։ Այս շերտի իոնացումը կատարվում է ոչ միայն Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հաշվին, այլև լիցքավորված մասնիկների հոսքի հաշվին, որոնց հետագծի վրա ազդում է [[Երկրի]] [[մագնիսկան դաշտը]]։ Նկատվում է F շերտի իոնացման տարեկան փոփոխություն ամբողջ Երկրագնդի համար։ Ձմռանը սովորաբար F<sub>2</sub> շերտի իոնացումը մեծանում է հյուսիսային կիսագնդում։ F շերտը հիմնական շերտն է, որը անդրադարձնում է կարճ ալիքները և շատ մեծ նշանակություն ունի ռադիոկապի համար։
 
== Հետազոտության պատմություն ==
1901 թ-ին [[Գուլելմո Մարտենին]]ը 152 մ-ոց անտենայի միջոցով ֆիկսեց անդրանտլանտիան ռադիոազդանշան [[Նյուֆաունդեդ]] կղզու [[Սենտ-Ջոնս]] քաղաքում (այժմ այն պատկանում է Կանադային)։ [[Անգլիա]]յում գտնվող [[Կոռնուոլ]] հաղորդող կայանը օգտագործում էր այն ժամանակվա համար շատ հզոր հաղորդիչ, որը հաղորդում էր ազդանշաններ մոտ 500 կ[[Հերց|Հց]] հաճախությամբ։
Հաղորդագրությունը, որը ստացավ Մարկոնին, բաղկացաց էր երեք կետից, [[Մորզեի այբուբեն]]ի սիմվոլներ, որոնք նշանակում էին անգլերեն S տառը։ Մինչ ազդանշանը կհասներ Նյուֆաունդլենդ, այն երկու անգամ անդրադարձել էր իոնոլորտից։
Տող 35 ⟶ 36՝
1962 թ-ին իոնոլորտի ուսումնասիրման համար բաց թողնվեց Alouette-1 կանադական արբանյակը։ Վերջինիս հաջողությունից հետո իոնոլորտի չափման և հետազոտության համար ուղարկվեցին Alouette-2 1965թ-ին և ISIS երկու արբանյակները 1969 և 1971թ-ին։
 
{{Օզոնային շերտ}}
[[Կատեգորիա:Մթնոլորտ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իոնոլորտ» էջից