«Օզոնային շերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Մթնոլորտ ՀոթՔաթ գործիքով
Տող 3.
'''Օզոնային շերտ''', օզոնից կազմված շերտ, որ գտնվում է [[վերնոլորտ]]ում, [[մթնոլորտ]]ի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային [[օզոն]]ի մոտ 90%-ը։
 
== Հայտնաբերում ==
 
Հայտնաբերվել է [[ֆրանսիա]]ցի գիտնականներ [[Շարլ Ֆաբրի]]ի և [[Անրի Բուիսսոն]]ի կողմից [[1913]] թվականին։
 
== Ընդհանուր բնութագիր ==
 
Գտնվում է [[վերնոլորտ]]ում, [[մթնոլորտ]]ի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։
 
Տող 15 ⟶ 13՝
Վերնոլորտում օզոնը քայքայվում է [[Արեգակ]]ի [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ի և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։ Վերնոլորտային [[օզոն]]ի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։
 
== Օզոնային շերտի խոռոչներ ==
 
[[1985]]-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է [[մթնոլորտ]] արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։
 
[[Օզոն]]ը (O<sup>3</sup>) [[թթվածին]] քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է [[էրիթրոցիտներ]]ը, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O<sup>3</sup>= O<sup>2</sup> + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։
 
== Օզոնային շերտի պահպանությունը Հայաստանում ==
 
[[Հայաստանի Հանրապետություն]]ում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են [[2000]] թ-ին՝ [[Արագած]]ի հարավային լանջին` 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։
 
[[1999]] թվականից ՀՀ-ն անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին ([[1985]]), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը ([[1997]]) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ։
 
== Հետաքրքիր տեղեկություններ ==
 
* [[1995]] թվականից [[սեպտեմբերի 16]]-ը հայտարարվել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օր<ref>[http://news.am/arm/news/171481.html News.am: Օզոնային շերտի քայքայումը մարդկությանը սպառնացող երեք ամենամեծ վտանգներից է։]</ref>։
 
Տող 37 ⟶ 32՝
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* Andrew Dessler. The Chemistry and Physics of Stratospheric Ozone. Academic Press. 2000
* Seinfeld, John H.; Pandis, Spyros N. (1998). Atmospheric Chemistry and Physics: From Air Pollution to Climate Change. John Wiley and Sons, Inc. ISBN 0-471-17816-0.
* И.К. Ларин Химия озонового слоя и жизнь на Земле // Химия и жизнь - XXI век. — 2000. — № 7. — С. 10–15..
 
{{Վիքիպահեստ երկար|Ozone layer}}
{{Երկրի մթնոլորտ}}
 
[[Կատեգորիա:Մթնոլորտ]]
[[Կատեգորիա:Օզոն]]