«Հերակլիոս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Heraclios.jpg|frameless|աջից|Հերակլիոս կայսրը]]
'''Հերակլիոս''' ([[575]] թվականից-[[641]] թվական), բյուզանդական [[կայսր]] [[610]] թվականից։ [[Գահ]] է բարձրացել [[Փոկաս]]ին տապալելուց հետո։ Հիմնել է Հերակլիոսների [[դինաստիա]]ն (610 թվականից-716 թվական)։ Գահակալման սկզբնական շրջանում շարունակվում էր դեռևս [[602]] թվականին սկսված [[բյուզանդա-պարսկական պատերազմ]]ը։ 619 թվականին հաշտություն կնքելով [[ավարներ]]ի հետ՝ Հերակլիոսը 621 թվականին արշավեց պարսից արքա [[Խոսրով II]]-ի դեմ։ Հերակլիոսի ռազմական հաջող գործողությունները հիմնականում ծավալվում էին [[Հայաստան]]ում և [[Ատրպատական]]ում։ Բյուգանդական [[բանակ]]ում կային նաև [[հայեր]], [[լազեր]], [[վրացիներ]], [[աբխազներ]], [[խազարներ]], զորավարների թվում էին [[Մժեժ Գնունի (զորավար)|Մժեժ Գնունին]]ն և [[Վահան Խորխոռունի]]ն։ [[628]] թվականին կնքված հաշտությամբ վերականգնվեց [[591]] թվականի [[սահմանագիծ]]ը։ 634 թվականից [[Ասորիք]] ներխուժեցին [[արաբներ]]ը, իսկ 636 թվականին [[Յարմուկ]] գետի մոտ պարտության մատնեցին Հերակլիոսի զորքը, նվաճեցին [[Ասորիք]]ն ու [[Պաղեստին]]ը։ 635 թվականին Հերակլիոսի դեմ անհաջող դավադրությանը մասնակցեցին [[Վահան Խորխոռունի]]ն և [[Դավիթ Սահառունի]]ն։ Հերակլիոսի ժամանակ սկզբնավորվեց [[կայսր]]ության շրջանների կառավարման բանակաթեմային համակարգը։
 
Հերակլիոսը փորձեց ստեղծել քրիստոնեական նոր [[վարդապետ]]ություն՝ [[միակամություն]] ([[մոնոթելետիզմ]]), որի նպատակն էր կամրջել միաբնակներին և երկաբնակներին։ [[633]] թվականին Հերակլիոսը [[Կարին]]ում գումարեց եկեղեցական ժողով, որին հրավիրված էին նաև կաթողիկոս [[Եզր Ա]] Փառաժնակերտցին և այլ հայ [[եպիսկոպոս]]ներ ու վարդապետներ, որոնք թեպետ ընդունեցին նոր վարդապետությունը, սակայն շարունակեցին առաջնորդվել հայկական եկեղեցու [[ծես]]երով։ Հայաստանի արևելյան մասի հոգևորականությունը չմասնակցեց ժողովին և չընդունեց «միակամությունը»։