«Կակազություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կակազություն''', խոսքի բարդ խանգարում է։ Արտահայտվում է խոսքի բնականոն [[ռիթմ]]ի խախտումով, խոսելու [[ժամանակ]] ակամա դադարներով, առանձին հնչյունների և վանկերի հարկադրական կրկնություններով։ Լինում է ֆունկցիոնալ և օրգանական. ֆունկցիոնալ կակազության դեպքում չեն նկատվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի խոսքի մեխանիզմների օրգանական [[ախտահարում]]ներ։ Օրգանական կակազությունը հազվադեպ լինում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ) վնասվածքների և [[նյարդային համակարգ]]ն ախտահարող [[վարակ]]իչ հիվանդությունների դեպքում։ Կակազությունը, որպես կանոն, առաջանում է վաղ մանկական հասակում (2—5 տարեկան), ծավալուն, ընդհանրացված ֆրազային խոսքի ձևավորման ընթացքում։
 
== Արտաքին հղումներ ==
[http://ogneci.com/dr/node/237 Կակազություն. որո՞նք են պատճառները և ինչպես օգնել երեխային]
[[Կատեգորիա:Հիվանդություններ]]