«Կարմիր Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Վարդան Մամիկոնյան Փոքր''' (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), հայ զորավար,[[571]]—[[576]] թվականների ազատագրական շարժման առաջնորդ։ [[Վարդ Մամիկոնյան]]ի թոռը, [[Վասակ Մամիկոնյան|Վասակի]] որդին։ Վարելով հայկական զորքերի հրամանատարությունը, Վարդան Մամիկոնյանը հակադրվել է [[Մարզպանական Հայաստան]]ում պարսից [[Սասանյան]] արքունիքի վարած հայ ավատատերերի իրավունքների ոտնահարման, հարկերի ծանրացման և բռնի կրոնափոխման քաղաքականությանը (պարսիկ մարզպան Սուրենը սաստկացրել է հայերի հալածանքները, նենգորեն սպանել Վարդան Մամիկոնյանի եղբայր [[Մանվել Մամիկոնյան|Մանվելին]], [[Դվին|Դվինում]] հիմնել ատրուշաններ և այլն)։
[[Պատկեր:650PX-06-FotieB1A2.PNG|մինի|ձախից|Փոտ պատրիարքը]]
Իր շուրջ համախմբելով հայրենասեր ուժերին (մոտ 20 հազար մարտիկ), Հայոց կաթողիկոս [[Հովհաննես Բ Գաբեղենացի|Հովհաննես Բ Գաբեղենեցու]] աշակցությավբ Վարդան Մամիկոնյանը գումարել է նախարարների գաղտնի խորհրդակցություն, որը որոշել է զինված պայքար մղել պարսկական տիրողների դեմ և օգնություն խնդրել Բյուզանդական կայսրությունից։ Հուստինիանոս 2-րդ կայսրը ([[565]]—[[578]]) Հայաստանի բյուզանդական մասի զինվորական հրամանատարին հանձնարարել է ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Վարդան Մամիկոնյանին հաջողվել է պարսից դեմ ռազմական դաշինք կնքել նաև եգերացիների, աբխազների, ալանների, վրացիների և աղվանների հետ։ Սուրեն մարզպանը լրացուցիչ ուժեր (15 հազար զինվոր) կենտրոնացնելով Դվինում, փորձել է ճնշել ապստամբությունը։
Վարդան Մամիկոնյանը, որը նախարարների անմիաբանությունից դժգոհ [[572]] թվականին իր զինակիցների հետ մեկնել էր [[Կոստանդնուպոլիս]] և ծառայության մտել բյուզանդական բանակում, նույն թվականին վերադարձել է հայրենիք և չորս տարի կռիվներ մղել պարսկական նվաճողների դեմ։ Վարդան Մամիկոնյանի հետագա գործունեության ու ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
 
[[Պատկեր:Menander Chiaramonti Inv1453.jpg|մինի|Մենանդրոսը]]
Նրա ռազմական տաղանդի ու քաջության մասին մեծ գովեստով են խոսում ինչպես ժամանակակից պատմիչներ Հովհաննես Եփեսացին ու Եվագրոսը, այնպես էլ հետագա պատմիչներ [[Մենանդրոս|Մենանդրոսը]], Թեոփիլակտոս Սիմոկատտասը, [[Փոտ պատրիարք|Փոտը]], [[Սեբեոս|Սեբեոսը]], [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն, [[Ստեփանոս Տարոնեցի]]ն (Ասողիկ) և ուրիշներ։
 
82 200

edits