«Քննարկում:Ադրբեջանցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
'''Նույն''' բանը տեսնում եմ ահա [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%B8%D5%AB%D5%A4_%D5%BC%D5%A1%D5%BD%D5%A1&action=history Այստեղ], բավականին երկար բանավեճ ենք ունեցել մյուս մասնակիցների հետ ու որոշել հոդվածը թողնել այդ տեսքով, ու դու առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու փոխել ես հոդվածը: Խնդրում եմ հարգանք ունենաս մյուս մասնակիցների հանդեպ: Այսուհետև եթե որևէ հոդվածում ինչ-որ բանի հետ համաձայն չես ու եթե այդ հոդվածի այդ մասը ես եմ գրել, ուրեմն անձամբ ինձ գրիր( հոդվածի պատմության բաժնում պարզ երևում է ով ինչ է գրել):<br />
Իմիջիայլոց, կարծում եմ ռուսերեն գիտես, այդ նույն նախանձախնդրությամբ կարող ես ռուսերեն Վիքիում [https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D1%86%D1%8B Ադրբեջանցիների] մասին հոդվածում ճշգրտումներ կատարել ու վիճաբանել: Հարգանքներով—[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 20:35, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
:Բարև, [[Մասնակից:Areguni|հարգելի Արեգունի]]: Ես այդքան էլ ճիշտ չեմ համարում քո այն դիտարկումը, որ Գարդմանահայը միակ դեմ մարդն է այս հոդվածին: Նախ՝ լինելով հարևաններ՝ մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանի մասին: Ուստի շատ խմբագիրներ կարող են դեմ լինելով հանդերձ՝ որևէ փաստարկ կամ հիմք չունենան հակառակվելու: Բանն այն է, որ նույնիսկ Ադրբեջանում ապրած հայերը չեն կարող հստակ արտահայտվել այդ հարցի շուրջ: Դա հասու է միայն եզակի պատմաբանների ու թուրքագետների: Բացի այդ, վիքիպեդիան այն հարթակն է, որը չարժի անձնավորել, դա հանգեցնում է հիմնականում վատ հանգամանքների: Առհասարակ էական չէ, թե ով ինչ դժգոհություն ունի, կարևորը այն է, թե ինչքանով է այդ դժգոհութունը տեղին կամ ավելորրդ, լուծելի կամ քննարկման առարկա: Հոդվածի պարունակության համար՝ այո, շատ արդարացի բաներ կան գրված, ես համաձայն եմ, վատ աշխատանք չէ: Ամեն մարդ չէ, որ կարող էր հանձն առնել այսպիսի գործ անելու: Դա այդ տեսանկյունից գովելի է ու խրախուսական: Նկատեցի, որ գարդմանահայի հիմնական դժգոհությունը թվաքանակի հետ էր կապված ու քարտեզի: Թվաքանակի մասին մանրամասն գրել եմ սույն քննարկման մեջ՝ առանձին վերնագրով, իսկ տարածքի՝ [https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80 այստեղ], ու կարծես թե թեման փակվել է: Մնում է քարտեզի հարցը: Ես չգիտեմ, թե որտեղից ու ինչ ճշտությամբ է այն վերցված, բայց կարող եմ հավելել, որ քրդերի տարածումը քիչ է, նրանք ավելի մոտ են Ուրմիո լճին, քան քարտեզում է: Բացի այդ, եթե Ռ տառով նշված է ռուսնեի գյուղերը կովկասյան Ադրբեջանում, ուրեմն նույն տրամաբանությամբ էլ Հ տառով կարելի էր նշել հայկական բնակավայրերը Իրանում: Քարտեզի թերություններից է այն, որ Թալիշստանի արևելքում անհատ գույնով է ներկված, որը ոչինչ չի ասում: Բացի այդ, ներբեռնված նկարը ունի հղում, որը տանում է Վրաստանի էթնիկ քարտեզ, իսկ այդ 2 քարտեզների՝ այս մեծի ու Վրաստանի, էթնիկ սահմանները չեն համընկնում: Քարտեզը քարտեզով, բայց հոդվածում այլ հարցեր էլ կան, որ անճշտություններ ու թերություններ ունեն, դեռ կնայեմ: Եվ վերջում, կրկնվեմ՝ ոչ ես, ոչ դու, ոչ էլ գարդմանահայը, չենք կարող հարյուր տոկոսանոց բան գրել: Մենք մասնագետը չենք: Ու ամեն դիտարկում ու քննարկում անում ենք ոչ մասնագետի, ավելի կոնկրետ՝ հայ մարդու աչքերով: Ուստի կա նուրբ զգացմունքների պահ: Հոդվածի համար շնորհակալություն, խորհուրդ կտայի կարդայիր այս քննարկման էջը: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 21:36, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
 
 
 
== Բնակչության թիվը ==
Return to "Ադրբեջանցիներ" page.