«Քննարկում:Ադրբեջանցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
::::::Առաջարկում եմ այս հոդվածի բովանդակության հիմնական մեխը փոխել։ Կարելի է այստեղ ներկայացնել երկու հիմնական իրար հակասող կամ հակադրվող տեսակետ՝ ադրբեջանական և ընդունված (այսինքն՝ ճշմարտացի)։ Թե չէ նստել Ադրբեջանի «դուդուկի» տակ հոդված ենք ուզում գրել, վերջում էլ հնարավոր է այնպես ստացվի, որ շումերները առաջացել են «հնագույն ադրբեջանցիներից»։ Սա նուրբ հարց է, մի մոռացեք, որ չնայած մենք շատ բան գիտենք և միգուցե այս հոդվածի կարիքն էլ չունենք, բայց հազարավոր հայ մանուկներ նաև այս հոդվածի միջոցով են կարծիք կազմելու։Մեծ սիրով կվերաձևավորեմ այս հոդվածը միայն թե օգնողներ են պետք։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 11:20, 2 Հունվարի 2014 (UTC)
:::::::Հոդվածը հիմնականում ես եմ գրել, եթե հարցեր կան խնդեմ։ --[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 10:54, 26 Ապրիլի 2014 (UTC)
::::::::Ողջույն [[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]], դեռևս Ապրիլ ամսին գրել եմ այստեղ ու ոչ մեկը չի արձագանքել, այդ թվում նաև դու, որ թվում է, թե այս հոդվածից ամենադժգոհն ես: Քարտեզը, որից դժգոհում ես, ճիշտ է: Այդ քարտեզի հեղինակը ես չեմ, ու չգիտեմ էլ թե ով է, բայց այդ քարտեզը իր տարբեր ձևավորումներով կա Վիքիի գրեթե բոլոր լեզուներով էջերում, այսինքն հայերեն Վիքիում որևէ բան փոխելով խնդիրը չի լուծվի, քանի որ համարյա ամեն հայ գիտի ռուսերեն ու անգլերեն ու նա այդ ինֆորմացիան կարող է այդ լեզուներից ստանալ: Բանն այն է որ հայ ընթերցողը պիտի հնարավորություն ունենա տեղյակ լինել թե աշխարհում իր, ու իր խնդիների մասին ինչ են գրում մյուս լեզուներով: Մեր խնդիրներից մեկ էլ Ադրբեջան արհեստական պետությունն ու իր արհեստածին ազգի մասին միֆը հայերեն ներկայացնելն է: Իրենց մասին բազմաթիվ ինֆորմացիա կա ինտերներտում ու այդ թվում Վիքիում, այդ ինֆո-ի դեմ պայքարելու համար պետք է եղած ինֆոն հնարավորինս մեկնաբանվի ու մատուցի հայերեն լեզվով, այլ ոչ թե կաղապարված բաներ գրել ու հայտարարել «Սաղ սութա» ու հենց ընենց վերցնել ջնջել, փաստը մնում է փաստ որ այդ մարդիկ կան ապրում են ու իրենց համարում են Ադրբեջանցի: Որպեսզի հայ ընթերցողը տարակուսանքի մեջ չընկնի, թե ինչու մյուս լեզուներով բնակչության մի թիվ է նշվում սփռման մի քարտեզով, իսկ հայերենում մի այլ թիվ է այլ քարտեզով(կամ առանց քարտեզ) , ես դեռևս 3 տարի առաջ վերցրել եմ այդ քարտեզը իր մնացած աղբյուրներով ու ներկայացրել եմ հայերեն լեզվով իր համապատասխան բացատրությունով հանդերձ: Քարտեզի տակ գրել եմ ադրբեջանցիների բնակեցման ''ենթադրյալ'' տարածք, այսինքն ենթարդրվում է թե ապրում են, այսինքն հստակ չի , այսինքն կասկածելի է: Հոդվածի տեքստը կարդալիս կտեսնես, թե այդ մարդկանց ադրբեջանցի համարելու փաստը ինչ քաղաքական շարժառիթ ունի, հստակ գրել եմ, մանրամասն ներկայացված է, թե երբ ու ինչ պայմաններում են այդ ժողովրդին սկսել արդբեջանցի համարել: Բնակչության թվաքանակը հենց սկզբից էլ օտարալեզու Վիքիներում հստակ պարզ չի, ես էլ նույն թվերը նույն աղբյուրներով այստեղ եմ գրել, քանի որ ,նորից եմ կրկնում, հայ ընթերցողը պետք է իմանա այս ամեն խաբեության մասին հենց հայերենով, թիվ ջնջելով ու մեզ հաճելի որևէ թիվ գրելով խնդիրը չես լուծի, առավելևս որ Ցեէռուի սայթից էլ հղում կա: Դրա համար հարկավոր է նաև հոդվածը կարդալ , որտեղ գրված է «''Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքալեզու ժողովուրդին ադրբեջանցիներ համարելը քաղաքական դիրքորոշում է։''» ու մի այլ տեղ էլ գրել եմ որ՝ «''Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով որպես առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չի''», թե հիմա կգրես 22-27 միլիոն թե 7-12 միլիոն բան չի փոխվի, կասկածելի թիվ է կասկածելի աղբյուրներից ու քաղաքական խաղերի արդյունք է: Վստահ եմ այս ամենը կարդալ ու հետևութուն անելը քեզ համար դժվար չէր, ուղղակի միայն նկարներին նայելը ու մարդկանց մեղադրելը ճիշտ չի:
'''Նույն''' բանը տեսնում եմ ահա [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%B8%D5%AB%D5%A4_%D5%BC%D5%A1%D5%BD%D5%A1&action=history Այստեղ], բավականին երկար բանավեճ ենք ունեցել մյուս մասնակիցների հետ ու որոշել հոդվածը թողնել այդ տեսքով, ու դու առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու փոխել ես հոդվածը: Խնդրում եմ հարգանք ունենաս մյուս մասնակիցների հանդեպ: Այսուհետև եթե որևէ հոդվածում ինչ-որ բանի հետ համաձայն չես ու եթե այդ հոդվածի այդ մասը ես եմ գրել, ուրեմն անձամբ ինձ գրիր( հոդվածի պատմության բաժնում պարզ երևում է ով ինչ է գրել):<br />
Իմիջիայլոց, կարծում եմ ռուսերեն գիտես, այդ նույն նախանձախնդրությամբ կարող ես ռուսերեն Վիքիում [https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D1%86%D1%8B Ադրբեջանցիների] մասին հոդվածում ճշգրտումներ կատարել ու վիճաբանել: Հարգանքներով—[[Մասնակից:Areguni|Areguni]] ([[Մասնակցի քննարկում:Areguni|քննարկում]]) 20:35, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
 
 
 
== Բնակչության թիվը ==
Return to "Ադրբեջանցիներ" page.