«ԽՍՀՄ Գրողների միություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Maxim Gorky authographed portrait 1.jpg|250px|մինի|1934-1936 թվականների վարչության գլխավորող Մաքսիմ Գորկի]]
'''ԽՍՀՄ գրողների միություն''' (ԽՍՀՄ ԳԱ), «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողնևրին» (ԽՍՀՄ ԳՄԳԱ կանոնադրություն)։ Մինչն միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում Էիև գրական զանազան կազմակերպությունների մեջ։ [[1932]] թվականի ապրիլի [[23]]-ի՝ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։
[[Պատկեր:Isahakyan.jpg|250px|մինի|ձախից|1946 թվականի ՀԳՄՀԳԱ նախագահ Ավետիք Իսահակյան]]
== Համագումարները ==
Գրողների համամիութենական առաջին համագումարը ([[1934]]) ընդունեց ԽՍՀՄ ԳՄԳԱ կաոնադրությունը։ ԳՄԳԱ անդամների թիվը [[1976]] թվականին հասել է [[7833]]-ի։ Նրանք ստեղծագործում են [[76]] լեզվով։ ԳՄԳԱ բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (2-րդ համագումարը՝ [[1954]] թվականին, 3-րդը` [[1959]] թվականին, 4-րդը՝ [[1967]] թվականին,5-րդը՝0 [[1971]] թվականին, 6-րդը՝ [[1976]] թվականին)։ ԳՄԳԱ վարչությունը [[1934]]-[[1936]] թվականներին գլխավորել է [[Մաքսիմ Գորկի]]ն, այնուհետև տարբեր ժամանակներում՝ Վ․ Ս Տավսկին, Ա․ Ֆադեևը, Ա․ Սուրկովը, Կ․ Ֆեդինը (վարչության նախագահ, [[1971]]-[[1977]]), Գ․ Մարկովը (I քարտուղար, [[1971]] թվականից)։ ԳՄԳԱ համակարգում հրատարակվում է 15 թերթ, 86 գրականգեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդես։ Նրա տնօրինության տակ են «Սովետսկի պիսատել» («Советский писатель» — «Խորհրդային գրող») հրատարակչությունը, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, Գրական ֆոնդը և այլ հաստատություններ։ ԳՄԳԱ պարգևատրվել է [[Լենին]]ի շքանշանով ([[1967]])։
== Հայաստանի գրողների միությունը ==
ԽՍՀՄ ԳՄԳԱ բաղկացուցիչ մասն է [[Հայաստանի գրողների միություն]]ը։ ՀԿ(բ)Կ [[1932]] թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց [[Հայաստան]]ի պրոլետարական գրողների ասոցիացիան, ստեղծվեց հանձնաժողով՝ Հայաստանի Խորհրդային գրողների (ՀՍԳ) միություն կազմակերպելու համար։
[[Պատկեր:Demirchyan-Derenik (30).JPG|250px|մինի|ԽՍՀՄ գրողներիվ միության անդամ Դերենիկ Դեմիրճյան]]
===== Միության անդամները =====
Անանուն մասնակից