«Միխայիլ Ֆրունզե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն և գործունեություն ==
Ծնվել է զինվորական բուժակի ընտանիքում (հայրը՝ մոլդավացի, մայրը՝ ռուս)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904-ից։ Գիմնազիան ավարտելուց (1904) հետո ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը, դարձել պրոֆեսիոնալ հեղափոխական։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և աքսորվել է Պետերբուրգից։ 1905 թվականին եղել է Իվանովո-Վոզնեսենսկի գործադուլի և բանվորական առաջին սովետի ղեկավարներից։ ՌԽԴԲԿ IV համագումարի (1906) պատգամավոր։ 1909-1910 թվականներին երկու անգամ ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, որը փոխարինվել է (հասարակության և բանվորների բողոքով) սկզբում 10 տարվա տաժանակրությամբ, ապա ցմահ աքսորով՝ [[Սիբիր]]։
 
1915 թվականին փախել է աքսորից։ 1916 թվականին կուսակցությունն ուղարկել է գործող բանակ հեղափոխական աշխատանք տանելու։ [[Փետրվարյան հեղափոխություն (1917)|1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից]] հետո Ֆրունզեն [[Մինսկ]]ում եղել է ժող. միլիցիայի պետ։ 1917 թվականի ապրիլին ղեկավարել է Արևմտյան ռազմաճակատի պատգամավորների համագումարը։ Նույն թվականի սեպտեմբերին ուղարկվել է քաղաք Շույա, ուր ընտրվել է Խորհրդի և կուսակցության գավառային կոմիտեի նախագահ։
 
1917 թվականի հոկտեմբերին Շույայի և Իվանովո-Վոզնեսենսկի բանվորների զինված ջոկատով մասնակցել է Մոսկվայի հոկտեմբերյան մարտերին։ [[1918]] թվականի գարնանն ու ամռանը եղել է միաժամանակ կուսակցության Իվանովո-Վոզնեսենսկի նահանգային կոմիտեի, գործկոմի, ժողտնտեսական խորհրդի նախագահ, նահանգի ռազմական կոմիսար, 1918 թվականի օգոստոսից՝ Յարոսլավլի օկրուգի զինկոմ, դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 4-րդ բանակի հրամանատար, ապա հաջողությամբ ղեկավարել է Արևելյան ռազմաճակատի բանակների Հարավային խմբի գործողությունները։ [[1919]] թվականի հուլիսից՝ Արևելյան ռազմաճակատի հրամանատար, [[օգոստոսի 15]]-ից [[1920]] թվականի [[սեպտեմբերի 10]]-ը՝ Թուրքմեստանյան ռազմաճակատի և 1920 թվականի [[սեպտեմբերի 27]]-ից՝ Հարավային ռազմաճակատի հրամանատար։
 
Ֆրունզեի հրամանատարությամբ կարմիր բանակի զորքերը ջախջախեցին Կոլչակի բանակախումբը, ազատագրեցին Հյուսիսային ու Միջին Ուրալը, այնուհետև ջախջախեցին սպիտակգվարդիականներին Հարավային Ուրալում, հակահեղափոխական ուժերը՝ [[Միջին Ասիա]]յում, Վրանգելի զորքերին՝ [[Ղրիմ]]ում։
 
1920 թվականի դեկտեմբերին նշանակվել է [[Ուկրաինա]]յի և Ղրիմի զինված ուժերի հրամանատար և Ուկրանիական ԽՍՀ ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ 1924 թվականի մարտից՝ ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի նախագահի և ռազմածովային գործերի ժողկոմի տեղակալ, ապրիլից՝ միաժամանակ ԲԳԿԲ-ի Շտաբի և Ռազմական ակադեմիայի պետ, 1925 թվականի [[հունվարի 26]]-ից՝ ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի նախագահ, ռազմական և ծովային գործերի ժողկոմ, ապա նաև ԽՍՀՄ Աշխատանքի և պաշտպանության խորհրդի անդամ։ 1918 թվականի հունվարից՝ Համառուսաստանյան բոլոր գումարումների կենտգործկոմի անդամ, ՌԿ(բ)Կ ԿԿ անդամ 1921 թվականից, ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1924 թվականից։
 
Միխայիլ Ֆրունզեն խոշոր ռազմական տեսաբան էր, հեղինակ խորհրդային ռազմական գիտության և սովետական բանակի շինարարության խնդիրների վերաբերյալ մի շարք աշխատությունների («Միասնական ռազմական ուսմունքը և Կարմիր բանակը», 1921, «Կարմիր բանակի ռազմաքաղաքական դաստիարակությունը», 1922, «Լենինը և Կարմիր բանակը», 1925, «Կադրային բանակը և միլիցիան», 1925 և այլն)։
 
Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։ Թաղված է [[Կրեմլ]]ի Կարմիր հրապարակում։
Տող 50.
* [http://movs.msk.sudrf.ru/modules.php?name=info_court&id=3&cl=1 Михаил Фрунзе. Год 1907]. Сайт Московского окружного военного суда.
* {{cite web|url=http://100.histrf.ru/commanders/frunze-mikhail-vasilevich/|title=Фрунзе Михаил Васильевич|author=Ганин А. В.|publisher=Проект РВИО и ВГТРК [http://100.histrf.ru «100 великих полководцев»]|archiveurl=http://www.webcitation.org/6HZFqIKfA|archivedate=2013-06-22}}
 
{{DEFAULTSORT:Ֆրունզե, Միխայիլ}}
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Ֆրունզե, Միխայիլ}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ռուս հեղափոխականներ]]