«Միխայիլ Ֆրունզե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Ֆրունզեի հրամանատարությամբ կարմիր բանակի զորքերը ջախջախեցին Կոլչակի բանակախումբը, ազատագրեցին Հյուսիսային ու Միջին Ուրալը, այնուհետև ջախջախեցին սպիտակգվարդիականներին Հարավային Ուրալում, հակահեղափոխական ուժերը՝ [[Միջին Ասիա]]յում, Վրանգելի զորքերին՝ [[Ղրիմ]]ում։
 
1920 թվականի դեկտեմբերին նշանակվել է [[Ուկրաինա]]յի և Ղրիմի զինված ուժերի հրամանատար և Ուկրանիական ԽՍՀ ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ 1924 թվականի մարտից՝ ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի նախագահի և ռազմածովային գործերի ժողկոմի տեղակալ, ապրիլից՝ միաժամանակ ԲԳԿԲ-ի Շտաբի և Ռազմական ակադեմիայի պետ, 1925 թվականի [[հունվարի 26]]-ից՝ ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի նախագահ, ռազմական և ծովային գործերի ժողկոմ, ապա նաև ԽՍՀՄ Աշխատանքի և պաշտպանության խորհրդի անդամ։ 1918 թվականի հունվարից՝ Համառուսաստանյան բոլոր գումարումների կենտգործկոմի անդամ, ՌԿ(բ)Կ ԿԿ անդամ 1921 թվականից, ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1924 թ.-ից։
 
Միխայիլ Ֆրունզեն խոշոր ռազմական տեսաբան էր, հեղինակ խորհրդային ռազմական գիտության և սովետական բանակի շինարարության խնդիրների վերաբերյալ մի շարք աշխատությունների («Միասնական ռազմական ուսմունքը և Կարմիր բանակը», 1921, «Կարմիր բանակի ռազմաքաղաքական դաստիարակությունը», 1922, «Լենինը և Կարմիր բանակը», 1925, «Կադրային բանակը և միլիցիան», 1925 և այլն)։