«Միխայիլ Ֆրունզե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
1915 թվականին փախել է աքսորից։ 1916 թվականին կուսակցությունն ուղարկել է գործող բանակ հեղափոխական աշխատանք տանելու։ [[Փետրվարյան հեղափոխություն (1917)|1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից]] հետո Ֆրունզեն [[Մինսկ]]ում եղել է ժող. միլիցիայի պետ։ 1917 թվականի ապրիլին ղեկավարել է Արևմտյան ռազմաճակատի պատգամավորների համագումարը։ Նույն թվականի սեպտեմբերին ուղարկվել է քաղաք Շույա, ուր ընտրվել է Սովետի և կուսակցության գավառային կոմիտեի նախագահ։
 
1917 թվականի հոկտեմբերին Շույայի և Իվանովո-Վոզնեսենսկի բանվորների զինված ջոկատով մասնակցել է Մոսկվայի հոկտեմբերյան մարտերին։ [[1918]] թ.-իթվականի գարնանն ու ամռանը եղել է միաժամանակ կուսակցության Իվանովո-Վոզնեսենսկի նահանգային կոմիտեի, գործկոմի, ժողտնտեսական խորհրդի նախագահ, նահանգի ռազմական կոմիսար, 1918-ի օգոստոսից՝ Յարոսլավլի օկրուգի զինկոմ, դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 4-րդ բանակի հրամանատար, ապա հաջողությամբ ղեկավարել է Արևելյան ռազմաճակատի բանակների Հարավային խմբի գործողությունները։ 1919 թ.-ի հուլիսից՝ Արևելյան ռազմաճակատի հրամանատար, օգոստոսի 15-ից 1920 թ.-ի սեպտեմբերի 10-ը՝ Թուրքեստանյան ռազմաճակատի և 1920 թ.-ի սեպտեմբերի 27-ից՝ Հարավային ռազմաճակատի հրամանատար։
 
Ֆրունզեի հրամանատարությամբ կարմիր բանակի զորքերը ջախջախեցին Կոլչակի բանակախումբը, ազատագրեցին Հյուսիսային ու Միջին Ուրալը, այնուհետև ջախջախեցին սպիտակգվարդիականներին Հարավային Ուրալում, հակահեղափոխական ուժերը՝ [[Միջին Ասիա]]յում, Վրանգելի զորքերին՝ [[Ղրիմ]]ում։