«Միխայիլ Ֆրունզե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Ծնվել է զինվորական բուժակի ընտանիքում (հայրը՝ մոլդավացի, մայրը՝ ռուս)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904-ից։ Գիմնազիան ավարտելուց (1904) հետո ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը, դարձել պրոֆեսիոնալ հեղափոխական։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և աքսորվել է Պետերբուրգից։ 1905 թվականին եղել է Իվանովո-Վոզնեսենսկի գործադուլի և բանվորական առաջին սովետի ղեկավարներից։ ՌԽԴԲԿ IV համագումարի (1906) պատգամավոր։ 1909-1910 թվականներին երկու անգամ ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, որը փոխարինվել է (հասարակության և բանվորների բողոքով) սկզբում 10 տարվա տաժանակրությամբ, ապա ցմահ աքսորով՝ [[Սիբիր]]։
 
1915 թվականին փախել է աքսորից։ 1916 թվականին կուսակցությունն ուղարկել է գործող բանակ հեղափոխական աշխատանք տանելու։ [[Փետրվարյան հեղափոխություն (1917)|1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից]] հետո Ֆրունզեն [[Մինսկ]]ում եղել է ժող. միլիցիայի պետ։ 1917 թվականի ապրիլին ղեկավարել է Արևմտյան ռազմաճակատի պատգամավորների համագումարը։ Նույն թվականի սեպտեմբերին ուղարկվել է ք․քաղաք Շույա, ուր ընտրվել է Սովետի և կուսակցության գավառային կոմիտեի նախագահ։
 
1917 թվականի հոկտեմբերին Շույայի և Իվանովո-Վոզնեսենսկի բանվորների զինված ջոկատով մասնակցել է Մոսկվայի հոկտեմբերյան մարտերին։ 1918 թ.-ի գարնանն ու ամռանը եղել է միաժամանակ կուսակցության Իվանովո-Վոզնեսենսկի նահանգային կոմիտեի, գործկոմի, ժողտնտեսական խորհրդի նախագահ, նահանգի ռազմական կոմիսար, 1918-ի օգոստոսից՝ Յարոսլավլի օկրուգի զինկոմ, դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 4-րդ բանակի հրամանատար, ապա հաջողությամբ ղեկավարել է Արևելյան ռազմաճակատի բանակների Հարավային խմբի գործողությունները։ 1919 թ.-ի հուլիսից՝ Արևելյան ռազմաճակատի հրամանատար, օգոստոսի 15-ից 1920 թ.-ի սեպտեմբերի 10-ը՝ Թուրքեստանյան ռազմաճակատի և 1920 թ.-ի սեպտեմբերի 27-ից՝ Հարավային ռազմաճակատի հրամանատար։