«Ղազար Ա Ջահկեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Ղազար Ա Ջահկեցի''', (հայտնի է նաև որպես Ճահկեցի, ծ. թ. անհայտ, [[Ջահուկ]] գավառ – 1751, ամփոփված է
Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1737-ից: Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն: Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է հայրապետական [[նվիրակ]] Զմյուռնիայում: Աջակցել է Արևմտյան Հայաստանից մեծազանգված հայ գյուղացիությանը՝ Երևանի և Նախիջևանի գավառներում վերաբնակվելու գործում: Պարսկական իշխանություններից հալածվել և աքսորվել է Սևանա կղզի: 1747-ին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոսական գահին: Կառուցել է Էջմիածնի վանքի Վեհարանը և Ղազարապատ հյուրանոցը: Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի»-ն (1735)՝ նվիրված Հայ եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերս»-ը (1744, 2 հրտ., 1786): Գրել է նաև տաղեր, որոնք մեծ մասամբ ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737): Կաթողիկոս. գահին Ղազար Ա Ջահկեցուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին:
 
===Արտաքին հղումներ===
16 840

edits