«Լեզվաընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ fixing dead links
No edit summary
Տող 2.
 
{{Տես նաև|Լեզվաընտանիքների ցանկ}}
== Լեզվաընտանիքների դասակարգման պատմությունը և ավանդույթներըավանդույթներ ==
'''Լեզվաընտանիքը''' [[լեզու]]ների խումբ է, որոնք կապակցված են [[Գենետիկա (լեզվաբանություն)|ծագումով]], այսինքն սերում են ընդհանուր նախնի լեզվից, որին անվանում են այդ լեզվաընտանիքի [[նախալեզու]]։ Այդ եզրը ծագել է լեզուների դասակարգման մեջ ''լեզուների ծառի'' օգտագործման մոտեցումից և վերաբերում է [[Պատմական լեզվաբանություն|պատմական լեզվաբանության]] ոլորտին։ Ըստ էության դա լեզուները մարդկանց հետ համեմատելու փոխաբերական մոտեցում է [[տոհմաբանական ծառ]]ի կամ լեզուների դեպքում որոշակի էվոլյուցիոն [[տաքսոնոմիա]]յից բխող [[ֆիլոգենետիկ ծառ]]ի տեսքով։ Լեզուների դասակարգման մեջ բոլոր կենսաբանական եզրերն օգտագործվում են փոխաբերական առումով և լեզվական դասակարգման մոտեցումներում ոչ մի կենսաբանական հիմքեր չկան։
 
Տող 10.
Տոհմաբանորեն կապված լեզուները ունենում են նախալեզվին հատուկ փոխադարձաբար արտահայտված բնութագրեր (կամ նման բնութագրերի հետքեր), որոնք չեն կարող պատահական լինել կամ փոխառնված։ Լեզվաընտանիքի մեջ լեզուների պատկանելությունը որևէ լեզվաճյուղին կամ լեզվախմբին որոշվում է այդ լեզուներին բնորոշ համատեղ կամ փոխադարձաբար կապված '''նորամուծություններով'''; այսինքն այդ լեզուներին ընդհանուր առանձնահատկություններով, որոնք չեն բխում ամբողջ լեզվաընտանիքի ընդհանուր նախալեզվից։ Օրինակ [[Գերմանական լեզուներ]]ն առանձնանում են [[Հնդեվրոպական լեզուներ|հնդեվրոպական լեզվաընտանիքի]] մյուս լեզուներից իրենց ընդհանուր բառապաշարով և քերականական առանձնահատկություններով, որոնք չեն եղել հնդեվրոպական նախալեզվում ([[Պրոտո հնդեվրոպական լեզու]])։ Այդ առանձնահատկությունները նորամուծություն են համարվում պրոտո-գերմանական լեզվում, որը ծագել է հնդեվրոպական նախալեզվից և եղել ժամանակակից գերմանական լեզուների ծագման աղբյուրը։
 
== Լեզվաընտանիքի կառուցվածքըկառուցվածք ==
Լեզվաընտանիքը [[Ֆիլոգենիա|ֆիլոգենետիկ]] միավոր է; այսինքն մեկ լեզվաընտանիքի բոլոր անդամները ծագում են միևնույն ընդհանուր նախահայր կամ նախամայր լեզվից, և այդ նախալեզվի բոլոր հետնորդ լեզուներն ընդգրկված են լեզվաընտանիքի մեջ։ Սակայն ի տարբերություն կենսաբանական նոմենկլատուրայի (անվանակարգության), լեզվական ընդհանուր կապերով առանձնացված խոշոր լեզվական խմբերը նույնպես ընդունված է կոչել ընտանիք։ Օրինակ [[Գերմանական լեզուներ|Գերմանական]], [[Սլավոնական լեզուներ|Սլավոնական]], [[Ռոմանական լեզուներ|Ռոմանական]], և [[Հնդկական լեզուներ|Հնդկական]] լեզուների ընտանիքները մտնում են ավելի խոշոր [[Հնդեվրոպական լեզուներ|Հնդեվրոպական]] լեզուների ընտանիքի մեջ։
 
=== Լեզվաընտանիքի ենթաբաժանումըենթաբաժանում ===
Լեզվաընտանիքները կարող են բաժանվել ավելի փոքր ֆիլոգենետիկ միավորների, որոնց ընդունված է անվանել լեզվի ''ճյուղեր'', որովհետև յուրաքանչյուր լեզվաընտանիքի կառուցվածքը կամ պատմությունը հաճախ ներկայացվում է որպես [[Ֆիլոգենետիկ ծառ]]։ Սակայն ''ընտանիք'' եզրը կարող է օգտագործվել նաև այդ ''ծառի'' բոլոր մակարդակների համար։ Օրինակ Գերմանական ընտանիքը [[Հնդեվրոպական լեզուներ|Հնդեվրոպական ընտանիքի]] ճյուղն է (այս առումով ''ընտանիք'' եզրը նման է կենսաբանական ''[[կլադ]]'' եզրին։) Որոշ [[տաքսոնոմիա|տաքսոնոմիստներ]] ''ընտանիք'' եզրի օգտագործումը սահմանափակում են միայն որոշակի մակարդակների համար, սակայն ընդհանուր հանաձայնություն այդ ուղղությամբ չկա։ Այն լեզվաբանները, ովքեր գտնում են, որ պետք է դասակարգման յուրաքանչյուր մակարդակին առանձին անվանում տալ, ''ճյուղերը'' բաղդատում են ''խմբերի'', և խմբերը նույնպես բաժանում են ''ենթախմբերի''։ Լեզուների ենթադրվող միավորումների դասակարգման համար, այսինքն լեզվաընտանիքների այնպիսի խմբավորումների համար, որոնց ֆիլոգենետիկ կապերը պատմական լեզվաբանական մեթոդներով հիմնավոր չեն համարվում, երբեմն օգտագործվում են ''գերընտանիք'', ''ֆիլոգենետիկ միավոր'' կամ ''լեզվական խմբավորում'' եզրերը։
 
Տող 25.
Երբեմն սակայն պրոտ-լեզվի կամ նախալեզվի ինքնությունը ''կարող է'' հաստատվել պատմականորեն հայտնի լեզվի միջոցով։ Օրինակ [[Հին նորվեգերեն]]ի բարբառները նախալեզու են հանդիսանում [[նորվեգերեն]]ի, [[շվեդերեն]]ի, [[դանիերեն]]ի, [[ֆարյորերեն]]ի և [[իսլանդերեն]]ի համար։
 
== Լեզուների այլ դասակարգումներ ==
=== Մեկուսի լեզուներ ===
{{main|Մեկուսի լեզուներ}}
Աշխարհի լեզուների մեծ մասը հայտնի հիմնավորումներով պատկանում է որոշակի լեզվաընտանիքների։ Այն լեզուները, որոնք հայտնի լեզվական կապեր չունեն (կամ որոնց լեզվաընտանեկան կապերը միայն հարաբերականորեն են առաջարկված) կոչվում են [[Մեկուսի լեզուներ]], որոնց այլ կերպ կարելի է նաև անվանել լեզուներ, որոնք պատկանում են ամենափոքր լեզվաընտանիքներին։ Օրինակ [[բասկերեն]]ը։ Ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ բոլոր մեկուսի լեզուները պետք է ունենան որոշակի լեզվաբանական կապեր, որոնք սակայն տվյալ պահին չափազանց խորն են լեզվաբանական համեմատական վերլուծության կողմից բացահայտվելու համար։
Տող 32.
Այն լեզուները, որոնք վստահաբար չեն կարող դասակարգվել որևէ լեզվաընտանիքի մեջ, հայտնի են որպես ''մեկուսի լեզուներ''։ Սովորաբար մեկուսի են կոչվում նաև այն լեզուները, օրինակ [[հայերեն]]ը, որոնք մեկուսի ճյուղ են զբաղեցնում իրենց լեզվաընտանիքում, բայց նման դեպքերում ''մեկուսի'' բնորոշման իմաստը սովորաբար առանձին պարզաբանում է ստանում։ Օրինակ հայերենը որոշ լեզվաբանների բնորոշումով կարող է դասակարգվել որպես ''հնդեվրոպական մեկուսի լեզու''։ Ի տարբերություն [[հայերեն]]ի [[բասկերեն]]ը դիտվում է որպես բացարձակ մեկուսի լեզու։ Առայժմ բասկերենի և որևէ այլ լեզվի միջև, չնայած բազմաթիվ փորձերի, ոչ մի լեզվաբանական կապ չի բացահայտվել, թեև այն իր վրա կրել է աշխարհագրական առումով հարևան [[ռոմանական լեզուներ]]ի ազդեցությունը։ Լեզուն կարող է համարվել մեկուսի ներկայում, բայց ոչ պատմականորեն, որովհետև այն կարող է կապեր ունեցած լինել ժամանակին կենսագործած բայց ներկայումս վերացած լեզուների հետ։
 
=== Լեզվական արեոլներ ===
{{main|Լեզվական արեոլներ}}
Համատեղ նորամուծությունները, որոնք լեզուները ստացել են փոխառնելով այլ հարևան լեզուներից կամ ուրիշ եղանակներով, չեն դիտվում որպես տոհմաբանական առանձնահատկություններ և ուստի չեն վերագրվում լեզվաընտանիքի հասկացությանը։ Օրինակ գիտական կարծիք կա, որ [[իտալական լեզուներ]]ին բնորոշ ([[լատիներեն]], [[օսկաներեն]], [[ումբրիերեն]], և այլն) շատ առանձնահատկություններ կարող են լինել ''տարածաշրջանային'' բնույթի։ Եվս մեկ միանգամայն ապացուցելի օրինակ են արևմտագերմանական լեզուներում երկար ձայնավորների նմանատիպ հնչյունափոխությունները, որոնք կատարվել են շատ ավելի ուշ քան կարող էր լինել պրոտո-լեզվի ազդեցության հետևանքով (որոնք իրականում չեն կարող նաև միանշանակորեն դիտվել որպես ''տարածաշրջանային ազդեցություն'', որովհետև անգլերենը և մայրցամաքային արևմտագերմաներենը նույն լեզվական արեոլից չեն)։ Նմանապես բազմաթիվ նմանօրինակ նորամուծություններ կան գերմանական և [[բալթյան լեզուներ]]ի ու [[սլավոնական լեզուներ]]ի միջև, որոնք շատ ավելի նման են տարածաշրջանային առանձնահատկության, քան ընդհանուր նախալեզվից բխող ժառանգականության։ Այս բոլոր հիմնավոր անորոշությունները, որոնք թույլ չեն տալիս վստահաբար պնդել, թե համատեղ նորամուծությունները լեզուներում ինչի արդյունք են՝ տարածաշրջանային փոխազդեցության, պատահականության, թե ընդհանուր նախալեզվից ստացած ժառանագության, տարակարծությունների հիմք են ստեղծում խոշոր լեզվաընտանիքներում [[լեզվախումբ|լեզվախմբերի]] և [[լեզվաճյուղ]]երի ենթաբաժանման շուրջը։
Տող 38.
Լեզվական արեոլները աշխարհագրական տարածքներ են, որտեղ գործում են ընդհանուր լեզվաբանական կառուցվածք ունեցող մի շարք լեզուներ։ Այդ լեզուների միջև եղած նմանությունները կարող են լինել լեզվական կապերի կամ փոխազդեցության հետևանք, որոնք ոչ պատահական, ոչ էլ ընդհանուր նախալեզվից սերող ընդհանրություններ կամ նմանություններ են, և չեն դիտվում որպես այնպիսի չափանիշներ, որոնք բավարար են լեզվաընտանիք բնորոշելու համար։
 
=== Խառը լեզուներ ===
Լեզվաընտանիք հասկացությունը հենված է այն պատմական դիտարկման վրա, որ լեզուներին բնորոշ է զարգացնել [[բարբառ]]ներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են այնքան զարգանալ ու առանձնանալ մայր լեզվից, որ վերածվեն հստակ առանձին լեզուների։ Սակայն ամեն դեպքում լեզվաբանական տոհմաբանությունը այնքան ակնհայտ տեսանելի չէ, որքան կենսաբանական տոհմաբանությունը։ Լեզվաբանական կապերի զարգացումը ավելի շատ կարելի է համեմատել բացիլների զարգացման ընթացքի հետ, «ճյուղային կամ կողային գեների փոխանցումով»։ Միանգամայն հեռավոր կապեր ունեցող լեզուները կարող են ազդեցություն ունենալ միմյանց վրա աշխարհագրական, պատմական կամ սոցիալ-քաղաքական զարգացման արդյունքում ստեղծված «լեզվական կապերի» միջոցով, ինչը ամենացայտուն արտահայտված դեպքերում կարող է հանգեցնել [[Կրեոլական լեզուներ|կրեոլական]] կամ [[Խառը լեզուներ|խառը]] լեզուների առաջացմանը, որոնք չունեն որևէ հստակ մեկ նախալեզու։ Դրանից բացի համեմատաբար կարճ վերջին ժամանակաշրջանում մի շարք [[նշանային լեզուներ]] են զարգացել միանգամայն մեկուսի պայմաններում, որոնք ոչ մի ակնհայտ լեզվական կապեր չունեն։ Այդուհանդերձ նման դեպքերը հարաբերականորեն հազվադեպ են և լայնորեն կիրառվող լեզուների մեծամասնությունը ներկայումս կարող է միանշանակորեն դասակարգվել։
 
== Աշխարհագրական տարածումը ==
 
{{Տես նաև|Աշխարհի լեզուների քարտեզը}}
 
Տող 111 ⟶ 110՝
{{լեզվաբանություն}}
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.ethnologue.com/web.asp Ethnologue]
* [http://linguistlist.org/multitree/ The Multitree Project]
Տող 144 ⟶ 143՝
{{Div col end}}
 
== Աղբյուրներ և լրացուցիչ գրականություն ==
 
{{refbegin}}
* Հայկական Սովետական հանրագիտարան հատորներ 1, 2, 3, 5, 9,10, Ե, 1976-1985
Տող 165 ⟶ 163՝
* Voegelin, C. F.; & Voegelin, F. M. (1977). ''Classification and index of the world's languages''. New York։ Elsevier.
{{refend}}
 
{{Լեզվաբանություն}}
 
[[Կատեգորիա:Լեզվաընտանիքներ|*]]
[[Կատեգորիա:Լեզվաբանություն]]
 
<!-- interwiki -->